Որ հավաքականին է երկրպագում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ընթանում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առաջնությանը որ երկրի թիմին է երկրպագում եւ արդյոք հետեւելու է խաղերին: Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշեց. «Վարչապետը երկրպագում է Հայաստանի ազգային հավաքականին, բայց քանի որ մեր հավաքականը չի մասնակցում առաջնությանը, պարոն Փաշինյանը մասնակից մյուս թիմերին հաջողություն է ցանկանում»:

Ինչ վերաբերում է խաղերին հետեւելու հարցին, Եղոյանն ասաց. «Վարչապետը, հաշվի առնելով իր ծանրաբեռնվածությունը, շատ ժամանակ չի ունենա Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետեւելու համար, բայց եթե, այնուամենայնիվ, շատ սակավ ազատ ժամանակը համընկնի առաջնության խաղերի հեռարձակման հետ, մեծ հաճույքով կդիտի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով