Ո՞րն էր ժողովրդի հեղափոխական վարչապետի անելիքը…

Հեղափոխությամբ հիացած հեղափոխականները գնալով հիասթափություն են ապրում: Էյֆորիան գնալով մարում է և դա էլ պետք է այսօր ավելի զգոն պահի հենց ՀՀ քաղաքացուն՝ թույլ չտալով անարդարությունները:

Այո՝ առերևույթ, ոչ՝ իրականում. ապագան միշտ է դաժան եղել… իսկ պատեհապաշտները վերջում խեղճացել են, որովհետև անձին են գերադասել կուրորեն հավատալ, բայց ոչ պետականամետությանը: Բավական է նշել այն, որ Մասիս քաղաքի քաղաքապետի ձերբակալումը և մի օր հետո նրա ազատումը, մեծ աղմուկ հանեց սոցիալական ցանցերում:

Արդարության անունից խոսելով նորանշանակ վարչապետը, արդարություն չհաստատեց, ավելին՝ Մասիս քաղաքում բողոքի ցույցի մասնակիցներին հանգստացնելու նպատակով՝ քաղաքացիների պահանջը արդարացվեց, ինչքանով էլ, որ դատավորը խափանման միջոցը օլոր-մոլոր անելով, մեղքի բաժինը կրկին հասավ դատավորին: Պարզ է, որ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի ցանկանա ավելորդ բողոքի ալիք բարձրանա երկրում, դրա համար էլ ազատ արձակվեց Մասիս քաղաքի քաղաքապետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույնը կատարվեց Սամվել Ալեքսանյանի հետ: ԱԱԾ ստուգելով Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետներում հայտնաբերեց բավականին խախտումներ, բայց ինչպես տեսնում ենք, չկան ձերբակալվածներ, կան օդի մեջ կազմված խախտումների մասին լուրեր: Ալեքսանյանը թանկացումների միջոցով փորձեց <<ճիշտ>> աշխատել, պատճառաբանելով, որ իր ողջ խախտումների պատճառը եղել է ապրանքների գների անփոփոխ լինելը:

Ու հաջորդ օրվանից թանկացրեց որոշ ապրանքներ՝ միս, բանջարեղեն: Թանկացումներից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածում բաց նամակի միջոցով, կոչ անելով ժողովրդին բոյկոտել սուպերմարկետների դեմ: Եթե այս դեպքում էլ պետք է ժողովուրդը բոյկոտի սուպերմարկետների դեմ, ապա որն է վարչապետի լիազորությունները: Սա ընդամենը ԱԺ պատգամավորի հայտարարություն կարող էր լինել, բայց ոչ վարչապետի:

Եթե ժողովուրդը պետք է կրկին պայքարի, ապա որն էր ժողովրդի հեղափոխական վարչապետի անելիքը: Անցում կատարելով կառավարության ծրագրերին, տեսնում ես, որ կառավարության ծրագրում որևէ թիվ չկա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարծես կառավարությունը շարադրություն է գրել ու ԱԺ պետք է այն ընդունի: Սա ոչ ավել, ոչ պակաս մի բան է նշանակում՝ պատասխանատվությունից խուսափում: Նախարարները հարցազրույցների միջոցով պատճառաբանությունների մի հսկա շղթա են ներկայացնում, որ նախարարությունները փող չունեն և ծրագրեր իրականացնելու նպատակով պետք է բյուջեն կրկնապատկել խնայողությունների միջոցով:

Սա էլ մի այլ պատասխանատվությունից խուսափելու ձև է: Այսինքն, որն է լինելու նախարարների իրենց լիազորությունների շրջանակներում առաջիկա անելիքները: Ընդունելով, որ բյուջե չունենալը արդարացումներ են, ապա ի՞նչու այս դեպքում ժողովրդի համար մտահոգված նախարարներն ու նրանց ենթակայության տակ աշխատող մարդիկ չեն հրաժարվում ասենք իրենց աշխատավարձերից, շքեղ ծառայողական մեքենաներից, որպեսզի խնայողությունների միջոցով պետբյուջեն լցնեն:

Իսկ մենք օրեր առաջ ականատեսը եղանք, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը մեր՝ հարկատուներիս վրա նստեց քսան մլն դրամ: Aravot.am-ի տեղեկություններով` առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցությունը կլքեն գործարար թևի ևս մի քանի պատգամավորներ: Շրջանառվում է Սամվել Ալեքսանյանի եւ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) անունները: Եթե սա օրեր հետո իրականություն դառնա, ապա կարելի է վերլուծել, որ Ալեքսանյանի հետ խաղեր տված, բայց ժողովրդին բոյկոտելու կոչ անող վարչապետը, գործարարներին կընդգրկի ՔՊ կուսակցություն:

Այսինքն ՀՀԿ-ից անցում է կատարվում ՔՊ կուսակցություն և ապահովագրում սեփական միջոցների: Քանի որ արդեն խոսվում է ԱԺ լուծարման հարցը, սա շատ լավ միջոց է գործարարներին ներառել արդեն իշխանություն կազմող կուսակցության շարքերը, որտեղ եթե նախկինում նույն գործարարները աշխատում էին ճնշումների ու բազմաթիվ օրինախախտումների միջոցով ընտրությունները հորով-մորով անցկացնելու ի շահ գործող իշխանության, ապա հիմա խաղաքարտերը փոխվում են և նրանք կաշխատեն ՔՊ օգտին:

Սա է պայքարի ու հեղափոխության անունը դրած իշխանության մարտավարությունը: Ամեն դեպքում այս օրերին ակնհայտ է, այն ինչի մասին տարբեր կողմերից փորձում ես վերլուծել: Հիշեցնեմ, թե Նիկոլ Փաշինյանը ի՞նչ էր ասում. «Թող որևէ մեկը չակնկալի, թե մենք մեր հաղթանակների ու սկբունքների համար պետք է շնորհակալ լինենք որևէ մեկին, որովհետև մենք դա վաստակել ենք սեփական քրտինքի, տառապանքների, մեր երեխաներից մեզնից զրկելու գնով»: Մինչդեռ նրա այս բարդ ստորադասական, ավելին՝ հուզական նախադասությունը թողնում եմ ձեզնից յուրաքանչյուրի դատողությանը:

Այն դեպքում, որ հաղթաանակը ոչ միայն նրա ու նրա շուրջ հավաքված մարդիկ էին, ովքեր այսօր կառավարության անդամներ են, այլ ժողովրդի մի զգալի հատված, որը մեծ ակնկալիքներ ուներ հենց Փաշինյանի կառավարությունից, իսկ արդեն այսօր կառավարության առջև կառավարության նիստերի օրերին ՀՀ քաղաքացիները տարբեր թեմաներով ցանկանում են հանդիպել վարչապետին, բայց չգիտես ինչու Փաշինյանը իր ծննդյան օրով կառավարության շենք մտավ ետնաբակից ու դուրս եկավ ետնաբակով՝

չցանկանալով լսել այն քաղաքացիների բողոքը, որը տարիներ շարունակ տարբեր իշխանությունների պատճառով հայտնվել են անելանելի իրավիճակում: Կարծես նույն մեխանիզմն է գործում, դեմքի տարբերությամբ ու անունների առկայությամբ:

 

Հեղինակ՝ Վարդգես Սևադա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով