Շոուն ապահովվում է, էյֆորիան՝ նույնպես, իսկ հարուցված գործը՝ կարճվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հասարակության բոլոր շերտերում շատ դրական են վերաբերվում նոր իշխանությունների կոռուպցիոն բացահայտումներին։ «Պիտի մաքրվեր էս ամենը»՝ գտնում են անգամ նախկին իշխանավորներից ոմանք։ «Սակայն մեկ այլ խնդիր էլ կա, և դա գրեթե միշտ է եղել։ Գործը հարուցվում է, հաղորդագրությունը՝ տարածվում, սակայն դա այլևս շարունակություն չի ունենում։ Եթե փնտրեք, շատ հազվագյուտ հաղորդագրություններ կգտնեք գործերի կարճման մասին։

Ասել է թե՝ շոուն ապահովվում է, հասարակության էյֆորիան՝ նույնպես, քննությունը գնում է, պարզվում է՝ փողերի «ծագումը» կա՛մ օրինական է, կա՛մ հանցանք չկա, և գործը կարճվում է, բայց շատ քչերն են իմանում այդ մասին, ընդ որում՝ շատ դեպքերում արդեն կատարվածն այլևս չի էլ հետաքրքրում հանրությանը։

Այնպես որ, մի բացառեք, որ այսօր բավականին աղմուկ հանած գործերի քննության ընթացքում պարզվի, որ «ապօրինի հարստացումն» ու շորթումն այնքան էլ պատկերացրածի չափ չէին, և իրականում բոլորովին այլ խնդիր էր լուծվում»,- ասաց մեր զրուցակիցը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Դանիելին ստորացրած յուրաքանչյուր թասիբով գյումրեցի այսօրվանից կարող է ՎԵՏՕ-ի գրասենյակից վերցնել մեկ շիշ կոնյակ».Նարեկ Մալյան

29.06.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով