Նոր մասկի շոուներ ՀԿԵ-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԱԾ աշխատակիցները լծվել են հին, վաղուց փոշով ծածկված նամակները հանելու և դրանց ընթացք տալու գործին: Ըստ այդմ՝ առաջիկայում մասկի-շոուներ կլինեն ոչ միայն պաշտոնյաների տներում, այլև խոշոր ընկերություններում:

ՀՀ ԱԱԾ-ն համագործակցում է ռուսական ФСБ-ի հետ՝ նպատակ ունենալով բացահայտել Հարավկովկասյան երկաթուղում տարիներ ի վեր ՀՀ իշխանությունների քթի տակ, երբեմն նրանց հետ համագործակցելով՝ իրականացված թալանը: Այս անգամ, սակայն, տեղեկացանք, որ ՀԿԵ ղեկավարության կոռուպցիոն գործարքների մասին բավականին ծավալուն մի նամակ է հանձնվել ռուսական իրավապահ մարմիններին, Ռուսական երկաթուղիների ղեկավարությանը, Վլադիմիր Պուտինի աշխատակազմ:

Նմանատիպ նամակներ ԱԱԾ-ն նախկինում էլ է ստացել, սակայն քանի որ տարիներ ի վեր ՀԿԵ ռուս ղեկավարների հետ երկաթուղին թալանել են նաև հայ ԿԳԲ-շնիկները, այդ նամակները մոռացության են տվել: Այժմ որքան էլ ՀԿԵ գործերի կառավարիչ Կարեն Անտոնյանը պատերի տակ հայտարարի, թե «Վանեցյանը ընկերս է, մենք պրոբլեմ չունենք», շուտով ականատես ենք լինելու նոր մասկի-շոուների՝ հայ-ռուս ուժայինների կատարմամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով