Նոր կառավարությունը չի կարող կարճ ժամկետում արդյունքների հասնել եւ ընտրողներին իր կողմը գրավել

Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների արդյունքում պարզապես փոխվել է քաղաքական վերնախավը: Այս մասին հունիսի 23-ին «Ընտրական օրենսգիրքը՝ որպես քաղաքացիական հասարակության հիմնաքար» թեմայով քննարկման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց նա, այս փոփոխություններն ամբողջությամբ չեն իրականացվել, այլ՝ միայն մասամբ: «Պետական ապարատի աշխատակիցների մեկ երրորդը ՀՀԿ անդամներ են: Նրանք շարունակում են աշխատել իրենց պրոֆեսիոնալիզմի հաշվին»,- պարզաբանեց Ադիբեկյանը:

Ընդ որում, սոցիոլոգը նշեց, որ շատ քաղաքական գործիչներ եւ կուսակցություններ հաճախ պարծենում են, որ իրենք աջակցում է ժողովուրդը: Մինչդեռ Հայաստանի բնակչությունը, իր առանձնահատկություններից ելնելով, յուրաքանչյուր նոր քաղաքական գործչի հետ կապում է իր բոլոր հույսերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ սոցիոլոգի՝ հանրապետության բնակչությանը բազմիցս տարբեր խոստումներ են տվել, եւ հիմա մենք կրկին տեսնում ենք նույն իրավիճակը: Այժմ, ըստ Ահարոն Ադիբեկյանի, ժամանակն աշխատում է ՀՀԿ-ի օգտին, քանի որ նախարարների նոր կաբինետը, ինչ էլ որ չհայտարարի կամ խոստանա, չի կարող  այդքան կարճ ժամկետում որեւէ լուրջ արդյունքների հասնել, ինչը կօգներ իր կողմը գրավել ընտրողներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով