Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ բանակցության օրինական լիազորություն չունի. Ադրբեջանցի քաղաքագետ

Ադրբեջանցի մի քաղաքագետ տեղեկացնելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության պատճառով Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման փակուղային վիճակի մեջ մտնելու մասին, ասել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցելու օրինական լիազորություն չունի»:

«Ենի Չաղ» ինտերնետային կայքի հաղորդման համաձայն Ադրբեջանի քաղտեխնոլոգիայի ու նորարարության կենտրոնի տնօրեն Մուբարեզ Ահմեդօղլուն ասել է. «Եթե Հայաստանի կողմից ղեկավարների բանակցությանը մասնակցի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, բանակցության համար նրա օրինական լիազորությունը հարցականի տակ կլինի: ՀՀ խորհրդարանը պիտի ՀՀ նախագահին լիազորի Ադրբեջանի նախագահի հետ բանակցելու հարցում և վավերացնի նրա կողմից ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները»:

«Նիկոլ Փաշինյանն էլ որպես ՀՀ վարչապետ, չունի Ադրբեջանի նախագահի օրինական լիազորությունները չունի: Այդ պատճառով Ադրբեջանի կողմից վարչապետ Նովռուզ Մոհամմեդովը կարող է բանակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հնարավոր է առաջիկա շաբաթների ընթացքում տեղի ունենա ԼՂ-ի հակամարտության հարցով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով