Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականի դիմումը. Ինչո՞ւ է ձգձգում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Եղոյանն ասել էր, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի ունեցել անդրադառնալու՝ Մոսկվայում էր, ապա Ղարաբաղում, կանդրադառնա երկուշաբթի։

Երեկ հետաքրքրվեցինք՝ անդրադարձե՞լ է, ստորագրե՞լ է։ «Ոչ, դեռ չի ստորագրել»։ Հնարավո՞ր է, որ չստորագրի ընդհանրապես։ «Չեմ կարող ասել»։ Մանե Թանդիլյանը երեկ մասնակցում էր կառավարության նիստին։

Ի դեպ, կառավարության որոշմամբ այսօր ԱԺ 2 արտահերթ նիստ կգումարվի։ Առավոտյան կքննարկվեն կուտակայինի և «Բարեգործության մասին» օրենքները, ապա՝ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ ԱԺ իրավաբանները պնդում էին, որ դա անօրինական է՝ ԱԺ կանոնակարգը սահմանում է․ «Միջնորդագիրը քննարկվում է ԱԺ առաջիկա հերթական նիստում»»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով