Մոհառամ Ինջեն ընդունեց Էրդողանի հաղթանակը

Թուրքիայի նախագահական ընտրություններում Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուն երկուշաբթի վաղ առավոտյան հայտարարեց, որ ընդունում է Էրդողանի հաղթանակը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհառամ Ինջեն միևնույն ժամանակ ընդգծեց, որ ընտրություններն անց են կացվել անարդար ու անհավասար պայմաններում:

Թուրքիայի խորհրդարանական 26-րդ և նախագահական համակարգում նախագահական առաջին շրջանի ընտրությունները տեղի ունեցան կիրակի օրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թուրքիայի նախագահական ընտրությունների քվեակենտրոնների 98 տոկոսի ձայների հաշվարկման արդյունքում Ռեջեն Թայեբ Էրդողանը շահելով ձայների 52,51 տոկոսը հաղթող է ճանաչվել: Մոհառամ Ինջեն շահել է ձայների 30,73 տոկոսը:

Էրդողանը ժամեր առաջ հայտարարեց իր հաղթանակի մասին: Թուրքիայի նախագահը հունիսի 24-ին ընտրություններին ժողովրդի մասնակցությունը 90 տոկոս հայտարարեց:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով