Մխիթարյանը Կլոպի հետ «գրազի», Իբրահիմովիչի հետ խորոված ուտելու, երազանքների և այլ թեմաների մասին

«Sports.ru»-ն առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի հետ «Альфа-Банк»-ի կազմակերպած հետաքրքիր հարցազրույցից հատվածներ:

 – Դուք տիրապետում եք 6 լեզվի. ասեք մարդկանց, թե ինչպե՞ս է դա հնարավոր:

– Գաղտնիք չկա: Ֆրանսիայում սովորել եմ ֆրանսերեն, Բրազիլիայում՝ պորտուգալերեն, Գերմանիայում խաղալիս էլ գերմաներեն եմ սովորել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամեն ինչ պարզ է՝ սովորում եմ, շփվում, գրքեր կարդում:

 – Պատմեք հետաքրքիր դեպք Յուրգեն Կլոպից:

– «Բորուսիայում» մարզվում էինք պահերի իրացման վրա, երբ նա ասաց. «Եթե խփես 6-7 գոլ, կվճարեմ 50 եվրո, եթե ոչ՝ դու կվճարես»: Ես պարտվեցի: Երկու օր անց «Ֆրանկֆուրտի» հետ գավաթային խաղ ունեինք, հաղթեցինք 2:1 հաշվով, ես դուբլ ձևակերպեցի: Խաղից հետո Կլոպն ինձ գրկեց և ասաց, որ գոհ է: Ես ասացի, որ նա վերադարձնի իմ 50 եվրոն. նա ստիպված վերադարձրեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 – Երևանն աշխարհի լավագույն քաղա՞քն է:

– Ինձ համար ամենալավն է: Այդտեղ ապրում են իմ ընկերները, հարազատները, ընտանիքս: Այդ քաղաքն ինձ շատ ուժ է տալիս:

 – Երեք վայր Հայաստանում, որտեղ պետք է այցելել:

– Առաջինը՝ Խոր Վիրապ, այնուհետև Գառնի Գեղարդ և Արցախ:

 – Ձեզ դո՞ւր է գալիս «System Of A Down» խումբը:

– Ես ռոքի մեծ երկրպագու չեմ, խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայրենակիցս է, ու ինձ դուր է գալիս: Ցավոք, դեռ չենք հանդիպել:

 – Լավագույն խորհուրդը, որը Ձեր հայրը տվել է:

– Նա չի հասցրել ինձ խորհուրդ տալ, քանի որ 7 տարեկան եմ եղել, երբ մահացել է: Ցավոք, այդ հասակում դեռ շատ բան չեմ հասկացել:

 – Ձեր մայրիկի պատրաստած լավագույն ուտեստը:

– Միանշանակ չէ, սակայն կնշեմ խոզի միսը՝ պատրաստված ռոքֆորի սոուսով:

 – Նկարագրեք Լոնդոնում Ձեր տունը:

– Երեքսենյականոց բնակարան հանգիստ շրջանում, ոչ մի արտառոց բան: Կարևորը հարմարավետ զգացողությունն է, որպեսզի հաճելի լինի տուն վերադառնալը:

 – Որտեղի՞ց եք հագուստ գնում: 

– Վերջին անգամ Մյունխենից: Ավստրիայում հավաքականի հետ ուսումնամարզական հավաքի ընթացքում ազատ օր ունեինք, այդ ժամանակ գնեցի:

 – Ի՞նչ բրենդներ եք նախընտրում:

– Որևէ առանձնակի բրենդ չկա: Կարևորը, որ այդ շապիկը, ջինսը ինձ դուր գա:

 – Ի՞նչ հագուստներ եք հագնում:

– Բրենդային, սակայն հասարակ:

 – Պատմեք դեպք Իբրահիմովիչի հետ, որը ոչ ոք չգիտի:

– Մի անգամ հարցրի, թե երբ ընթրելու համար ազատ ժամանակ կունենա: Որոշեցինք այդ օրը՝ մարզումից հետո: Գնացինք հայկական ռեստորան, հայկական խորոված կերանք: Երկու օր անց «Սենտ Էտիենի» հետ խաղին Իբրան հեթ-տրիկ ձևակերպեց:

– Վերջին անգամ ե՞րբ եք մետրոյից օգտվել:

– Wow ! Երևի 15 տարի առաջ Երևանում:

 – Ի՞նչ եք վարում հիմա:

– «Mercedes» GLA դասի:

 – Մեքենա, որի մասին երազում եք:

– Տրակտոր՝ լավագույն մեքենան է: Կատակում եմ: «Lamborghini Aventador»:

 – Չաթ ունե՞ք «Արսենալի» ֆուտբոլիստների հետ:

– Այո, «WhatsApp»-ով:

 – Հետաքրքի՞ր է անցնում:

– Ամենահետաքրքիր կատակը եղել է Լակազետի կողմից, բայց գաղտնիք է, թե ինչ:

 – Ի՞նչ երազանք ունեք:

– Շատ են: Ու ամեն անգամ, երբ ես հասնում եմ երազանքի, հաջորդն եմ ունենում: Ես երբեք չեմ բավարարվում ձեռք բերածով: Առաջին երազանքը լավ մարդ լինելն է, երկրորդը՝ ընտանիք, երեխաներ ունենալը: Մնացածն ինքնաբերաբար կլինի:

 

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով