Մանե Թանդիլյանը դեռ կշարունակի պաշտոնավարել

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին։

«Գիտեք, որ չեմ ընդունել հրաժարականի դիմումը: Մանե Թանդիլյանի հետ համատեղ որոշել ենք շարունակել մեր համատեղ աշխատանքը, պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումերի առիթ է դարձել հանրության շրջանում, այն իհարկե պարտադիր կուտակայինն է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ կուտակայինի խնդրի շուրջ համատեղ աշխատանքներ են տարվելու Տնտեսական զարգացման և ներդրումների, Արդարադատության նախարարների և համակարգի պարտադիր բաղադրիչին ընդդիմացող քաղաքացիների հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս որոշման նպատակն է, որ ժամանակ շահենք, հանդարտ, առանց ցայնոտի փոփոխություններ կատարենք և պայմանավորվեցինք, խնդրի շահագրիգիռ ներկայացուցիչների հետ աշխատելու ենք»,- ասաց նա։

Մանե Թանդիլյանն արձագանքեց՝ շարունակելով պաշտոնավարել՝ փորձելու է լուծել ինչպես կուտակայինի, այնպես էլ ոլորտում առկա այլ խնդիրները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով