«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՄԱՏԱՂԻՍԻ ԵՒ ՄԱՐՏՈՒՆԻԻ «ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ»

Ադրբեջանը հուլիսի 2-6-ը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնելու, որոնցում կներգրավվի մինչեւ 20 հազար զինծառայող, Ադրբեջանի ողջ «բարձրագույն» տեխնիկան՝ «տարածքներ ազատագրելու նպատակով լայնամասշտաբ հարձակողական գործողությանն առնչվող առաջադրանքներով»:

Տարածված հաղորդագրության մեջ նշված չէր զորավարժությունների «տեղը»։ Մեզ հաջողվեց պարզել, որ դրանք անցկացվելու են Արցախի սահմանագծից ոչ շատ հեռու՝ հարավ-արեւելյան՝ Մատաղիսի, հյուսիս-արեւելյան՝ Մարտունիի սահմանային գոտիների «մերձակայքում»։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ անսպասելիության գործոնն էր առաջնայինը, հիմա մենք սահմանագոտին արդիականացրել ենք, հակառակորդը չի կարող այդ գործոնը կիրառել․ սկսել են զորավարժությունների «պատրվակը» խաղարկել։

Ընդամենը մի քանի օր առաջ՝ զորահանդեսի ժամանակ ցուցադրած տեխնիկան բերել են սահմանում ցուցադրելու․ մենք կազմ-պատրաստ կանգնած ենք, որպես կանոն, լրացուցիչ միջոցառումներ ենք ձեռնարկել, որեւէ շարժ թույլ չենք տալու»,- ասաց Արցախի բանակի ներկայացուցիչը։ Այլ հատվածներում կուտակումները կա՞ն։ «Չէի ասի՝ խիստ մասշտաբային, ինչպես, ասենք՝ 2 շաբաթ առաջ էր, փոքր ինտենսիվությամբ, կա»։ Այս զորավարժություններն աննախադե՞պ են՝ զինծառայողների քանակի եւ տեխնիկայի մասով։ «Ոչ, ապրիլյան պատերազմից հետո մոտ 58 հազարանոց զորավարժություն է եղել»։

Նմանատիպ նորություններ

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Արցախում կայացած ԱԽ ... Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացված ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Խո...
Արցախում զինծառայող է զոհվել... Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահ...
Պաշտոնական Բաքուն ողջունել է համանախագահների հայտա... Պաշտոնական Բաքուն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն ազդակ է Հայաստանի համար։ Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակ...
Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջ... https://www.facebook.com/mher.mkrtchyan.96/videos/2245635312367774/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով