Հովիկ Աբրահամյանին եւ Սերգո Կարապետյանին պատկանող ընկերության առաջ սկսել են փակվել դռները. «Ժողովուրդ»

Загрузка...

«Ժողովուրդ»-ը գրում է. ««Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը` «Արտֆուդ»-ը, հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում:

Նման պահանջով ՀՀ գնումների բողոքարկման խորհրդին է դիմել պաշտպանության նախարարությունը. արդյունքում, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, «Արտֆուդ» ընկերությունը 2 տարի շարունակ հնարավորություն չի ունենա որպես մատակարար մասնակցելու պետական գնումների գործընթացին:

Կատարվածն ուշագրավ է այն առումով, որ «Արտֆուդ»-ը պատկանում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին: Հետո, ըստ շրջանառվող լուրերի, Աբրահամյանն իրեն պատկանող բաժնետոմսերը վաճառեց:

Հատկանշական է փաստը, որ քանի դեռ Աբրահամյանն ու Կարապետյանը բարձրաստիճան պաշտոնյաներ էին, այս ընկերությունը պետական գնումներին մասնակցելու հարցում չուներ որեւէ խոչընդոտ: Մինչդեռ հիմա, ընդհակառակը, «Արտֆուդ»-ի առաջ սկսել են փակվել դռները, այն էլ նոր կառավարության օրոք:

Հիշեցնենք՝ ընկերության սեփականատերերի պաշտոնանկությունից հետո «Արտֆուդ»-ը կրկին խնդիրների առաջ էր հայտնվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները».Հասմիկ Պապյան

12.02.2020

Մարդիկ, ովքեր սեփական մորն են փուռը տվել, այսօր երկրի ճակատագիր են որոշում.Հոգեբան. i TV

10.02.2020

Թուրք քարոզիչները հանգիստ ֆռֆռում են Երևանում, սադրիչ տեսանյութեր ձայնագրում

13.02.2020

Արցախում երկու զինվոր է մահացել

12.02.2020

Ոչ մեկ չկարողացավ նրա դեմ կոմպրոմատներ ու դանոսներ ձեռք բերել

10.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...