Հանրապետականն ազատվում է «բալաստից». «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. Ինչ վերաբերում է զանազան «օլիգարխիկ» կերպարներին ու նրանց՝ ՀՀԿ խմբակցությունից կամ թեկուզ հենց կուսակցությունից հեռանալուն, ապա դա ավելի շուտ դրական երեւույթ է, ավելի շուտ՝ առողջանալու, քան թե՝ փլուզվելու նշան է: Կարելի է, իհարկե, ասել՝ «օլիգարխները հեռանում են ՀՀԿ-ից»: Բայց կարելի է նաեւ ասել, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, ձերբազատվում է ավելորդ ծանրությունից՝ «բալաստից»:

Ազատվում է հենց այն օդիոզ կերպարներից, որոնք, իրենց «օլիգարխիկ» շահերից ելնելով, կցվել էին իշխանական կուսակցությանը, գրեթե մեկուկես տասնամյակ, ի դեպ, վայելելով այդ կցմամբ շահած արտոնություններ, պատգամավորական մանդատ, հնարավոր է՝ թաքցրած հարկեր, մանրումեծ խուլիգանություններ եւ այլն, եւ այլն, ըստ անհրաժեշտության՝ պատսպարվելով իշխող կուսակցության անվան հետեւում: Реклама 31 Ի վերջո, հիմնականում հենց այդ ապաքաղաքական, «օլիգարխիկ» կերպարներին է ՀՀԿ-ն «պարտական»՝ հանրության մի զգալի մասի բացասական վերաբերմունքին արժանանալու համար:

Իսկ հիմա, «օլիգարխիկները», որ, ըստ սահմանման, կարող են մտերիմ լինել միայն իրենց փողերի ու շահերի հետ, շտապում են հեռանալ ու, բարեբախտաբար, նաեւ հեռացան ՀՀԿ-ից: Նրանցից ոմանք դա նույնիսկ փորձում են անել այնպես, որ սրբի կամ առնվազն կույսի տեղեկանք ստանան: Որ շատ ջանան, հնարավոր է եւ՝ ստանան, ԱԱԾ-ից կամ, ինչ իմանաս, գուցե հենց Փաշինյանից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կատակը՝ կատակ, բայց հիմնական հարցն այլ է: Բուն հարցն այն է, թե հեռացումներն ինչպե՞ս կանդրադառնան ՀՀԿ-ի, որպես քաղաքական կազմակերպության, հետագա գոյության ու գործունեության վրա: Մեր կարծիքն այն է, որ հիմնականում՝ դրական կանդրադառնան:

ՀՀԿ-ն, ինչ խոսք, ինքնամաքրման փուլ պետք է անցնի, այդ ընթացքում ձերբազատվելով «բալաստից»՝ զանազան պատեհապաշտ, կուսակցությունը իրենց անձնական կամ խմբային շահերին ծառայեցնելու նպատակով շարքեր թափանցած, անսկզբունք ու անգաղափար անձանցից: Միաժամանակ ինքնամաքրման փուլը ենթադրում է նաեւ ՀՀԿ իշխանության տարիների համար քաղաքական պատասխանատվությունը, որն այս կուսակցությունը միշտ էլ պատրաստակամորեն ստանձնել է, ի տարբերություն իր հետ կոալիցիա կազմած, բայց արագորեն գնացքից թռած կուսակցությունների: Բայց ոչ միայն դա:

ՀՀԿ-ն պետք է կարողանա առնվազն ինքն իր համար ու իր շարքերի առջեւ դուրս բերել ու նշել այն կոնկրետ սխալները, որ թույլ է տվել: Ոչ թե՝ ընդհանրական ձեւակերպմամբ, թե՝ սխալներ եղել են, այլ կոնկրետ սխալներն ու պատճառները: Առնվազն՝ հետագայում դրանք չկրկնելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր, իհարկե, տարբեր վերլուծաբաններ, փորձագետներ ցածր են գնահատում ՀՀԿ-ի շանսերն առաջիկա արտահերթ ընտրություններում: Բնականաբար այդ կանխատեսումները, գնահատականներն ունեն որոշակի օբյեկտիվ հիմք: Բայց դա՝ այսօր:

Ինչ կարող է լինել վաղը, մյուս օրը, մեծ հաշվով, ոչ ոք չի կարող վստահորեն ասել: ՀՀԿ-ն, կարծում ենք, ունի միանգամայն կայուն քաղաքական ու գաղափարական հենք, կազմակերպչական նկատելի ներուժ, որպեսզի ոչ միայն հաղթահարի ներկայիս՝ կուսակցության համար ծանր ու փորձություններով լի շրջանը, այլեւ պահպանի հաջորդ՝ խորհրդարանական քաղաքական ուժի, պետության քաղաքական օրակարգը ձեւավորող ուժերից մեկի իր կարգավիճակը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով