Հայտնի է գեներալ Մանվելի փաստաբանին սպանության սպառնալիքներ տված անձի ինքնությունը

Հունիսի 22-ին՝ 14:00-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի, ներկայացել՝ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյան և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:55-ից 13։20-նն ընկած ժամանակահատվածում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով Կարեն Սաթյան օգտատերն իր էջին ուղարկել է սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ժամը 20:30-ին ահազանգող քաղաքացուց հաղորդում է ընդունվել։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրան սպառնացող օգտատերը հանդիսանում է Երևանում ապրող 33-ամյա Կարեն Սաթյանը, ով հունիսի 23-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կատարվում է քննություն։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր` Փաստինֆո

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով