Կալիֆորնիայում հրաձգության հետևանքով կան տուժածներ

Ամերիկյան ԶԼՄ-ները կիրակի կեսօրին տեղեկացրել են Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում տեղի ունեցած հրաձգության մասին:

Համաձայն տեղական աղբյուրների հայտարարության, հրաձգության հետևանքով վիրավորվել է 4 մարդ:

«Ֆաքս Նյուզ»-ի հաղորդման համաձայն, զինված անձը բնակելի տան տանիքից կրակել է ժողովրդի ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրաձգությունն իրականացվել է Սան Դիեգո քաղաքի մառատոնյան վազքի ուղղության մերձակայքում:

Համաձայն հաղորդման, գրոհայինը ձերբակալվել է:

Ոստիկանությունը փակել է դեպքի վայր տանող ճանապարհները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամեն տարի, ԱՄՆ-ի տարբեր շրջաններում հազարավոր մարդիկ սպանվում կամ վիրավորվում են հրաձգության հետևանքով: Պաշտոնական զեկույցների համաձայն, ԱՄՆ-ում շուրջ 270 միլիոնից 300 միլիոն զենք գոյություն ունի, այսինքն այդ երկրի յուրաքանչյուր քաղաքացու բաժին է հասնում մեկ զենք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով