Ծրագիրը դադարեցնելու մասին խոսք չի կարող լինել. «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն

Ամուլսար տանող ճանապարհը արդեն 6-րդ օրն է փակ է։ Մեծ թվով քաղաքացիներ բողոքի երթ են անցկացնում։ Բողոքին մասնակցում են ոչ միայն Ջերմուկի եւ Գնդեվազի բնակիչները, այլ նաեւ մոտակա գյուղերի բնակիչները, քաղաքացիներ Երեւանից եւ այլ մարզերից։ Նրանք պահանջում են, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը հեռանա Ամուլսարից եւ չշահագործի հանքը, քանի որ այն բնությանը անդառնալի հետեւանքներ կպատճառի:

Արդյո՞ք «Լիդիան Արմենիա» ընկերությունը ականջալուր կլինի քաղաքացիների բողոքին, պարզեցինք «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանից:

– Պարոն Ալոյան, ի պատասխան բողոքների ի՞նչ է պատրաստվում անել «Լիդիան Արմենիա» ընկերությունը, դադարեցնելո՞ւ եք գործունեությունը, թե ամեն դեպքում շարունակելու եք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– «Լիդիան Արմենիա»-ն շարունակելու է իր աշխատանքը, ճանապարհներն անօրինական կերպով փակ են, որի մասին տեղեկացված են թե՛ ոստիկանությունը, թե՛ ՀՀ իշխանությունները:

– Այսինքն, այդ ճանապարհը փակ լինելու պատճառով ձեր ծրագրերը կասեցվա՞ծ են:

– Գործընթացը կասեցված չէ, ճանապարհները անօրինական կերպով փակ են, ոստիկանությունը պետք է իրականացնի իր աշխատանքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Խոսք չի՞ կարող լինել դադարեցնելու մասին:

– Ծրագիրը դադարեցնելու մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել:

– Իսկ դա էկոլոգիական վնաս չի՞ հասցնելու տեղանքի բնակիչներին:

– Վստահ եմ, որ էկոլոգիական որեւէ վնաս չկա քաղաքացիներին եւ շրջակա համայնքներին: Միանշանակ ընկերությունը աշխատում է բոլոր միջազգային չափանիշներով, մեր բաժնետերերից մեկն է Եվրոպական բանկը, որը տարին երկու անգամ իրականացնում է բնապահպանական աուդիտ եւ ամեն անգամ իրականացնելուց հետո նրանք ունեն իրենց հաշվետվությունը, որտեղ տեղեկացվում է, որ ընկերությունը համապատասխանեցնում է բոլոր իր աշխատանքները միջազգային չափանիշներով: Մենք օրինակելի ծրագիր ենք լինելու հանքարդյունաբերության մեջ` Հայաստանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով