Խաղաղապահ բրիգադի հրամանատարը` ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

Հունիս 12. 2018, Razm.info: Գնդապետ Վաղինակ Սարգսյանը ազատվել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից և նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնում։ Նախկինում նա եղել է նաև հետախուզության վարչության պետ:

Նշենք, որ մայիսի 9֊ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ ապրիլի 23-ին ցույցերին մանսակցած խաղաղապահ բրիգադի հրամանատարը զորացրման դիմում է գրել, որն ինքը ստորագրել է:

Հիշեցնենք` ապրիլի 23-ին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 209 զինծառայողներ լքել էին զորամասի տարածքը և մասնակցել անցկացվող ցույցերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով