Լավրովն արձագանքեց Ռուսաստանի Մեծ Յոթնյակ վերադառնալու մասին Թրամփի դիմումին

Ռուսաստանի ԱԳ նախարարը բացասական պատասխան տվեց Ռուսաստանի Մեծ Յոթնյակ վերադառնալու կապակցությամբ ԱՄՆ նախագահի դիմումին:

Համաձայն «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրն արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ պահանջել էր Ռուսաստանի վերադարձը Մեծ Յոթնյակ, ասաց. «Ռուսաստանն այլ շրջանակներում գերազանց աշխատանք է տանում և Մեծ Քսանյակը շատ ավելի մեծ նշանակություն ունի Մոսկվայի համար»:

Թրամփն ուրբաթ օրը ցանկություն էր հայտնել, որ Ռուսաստանը Մեծ Յոթնյակ վերադարձվի: Այս դիմումը դեմ առավ եվրոպական երկրների ու նաև Ռուսաստանի հակառակության:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովն արձագանքելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտություններին, Ռուսաստանի ԶԼՄ-ների հետ ասուլիսի ժամանակ, ասաց. «Այս խմբում ներկայությունը մեծ նշանակություն չունի և Մոսկվայի կենտրոնացումն այլ շրջանակներում ծավալվող աշխատանքի վրա է»:

Մեծ Յոթնյակի անդամ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ու Ճապոնիան վերահսկում են աշխարհի տնտեսության շուրջ 50 տոկոսը:

1998 թվականին Ռուսաստանի անդամակցությամբ հիշյալ խումբը վերանվանվեց Մեծ Ութնյակ, սակայն 2014 թվականին Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելուց և այդ երկրի անդամակցությունը դադարեցվելուց հետո կրկին վերականգնվեց Մեծ Յոթնյակ անվանումը:

 

Parstoday

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով