Իրաքի Քուրդիստանի տարածքը չի թույլատրելու Իրանի դեմ ահաբեկչական քայլերի իրագործումը

Իրաքի Քուրդիստանի տարածքային վարչության խոսնակն ասել է. «Մենք թույլ չենք տա Իրանի դեմ ահաբեկչական քայլեր իրականացնել»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ի հետևումն Իրաքի Քուրդիստանի տարածքից ահաբեկչական խմբերի Իրան ներթափանցելու դեմ այդ տարածքի վարչությանը ներկայացված ԻԻՀ-ի պաշտոնական բողոքին, այդ վարչության խոսնակ Սաֆեյն Դիզային հայտարարել է. «Որևէ խմբի չի թույլատրվելու այս տարածքից ահաբեկչական քայլ իրականացնել Իրանի դեմ»:

«Իրաքի Քուրդիստանի տարածքի համար Իրանի հետ հարաբերությունները արտակարգ նշանակություն ունեն և այդ տարածքից ահաբեկչական խմբերի ելումուտը քննարկելու նպատակով, Թեհրանի հետ համատեղ կոմիտե է ստեղծվել»,-հավելել է Սաֆեյն Դիզային:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արբիլում ԻԻՀ հյուպատոսությունն Իրաքի Քուրդիստանի տարածքից ահաբեկչական խմբերի Իրան ներթափանցելու հարցով անցած շաբաթ բողոքի նոտա հղեց այդ տարածքի վարչությանը:

Համաձայն այս հաղորդման, Արբիլում Իրանի հյուպասությունն ընդգծել է ինքնապաշտպանության դիմելու և սպառնալիքին ընդդիմանալու համար Իրանի զինված ուժերին վերապահված իրավունքը :

Վերջին շրջանում Իրաքի Քուրդիստանի տարածքում տեղակայված ահաբեկչական մի քանի խմբեր Իրանի տարածք մտնելու և ահաբեկչական գործողություններ իրականացնելու փորձ  կատարեցին, սակայն ոչնչացվեցին ԻԻՀ անվտանգության ուժերի կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով