Իրավաբանների խումբն արդեն 1 ամիս աշխատում է սահմանադրական փոփոխությունների վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ պետք է փոխել Սահմանադրությունը եւ բալանսավորել իշխանության թեւերի գործունեությունը։ Խոսակցություններ կան, որ նրա նախաձեռնությամբ արդեն իրավաբանների խումբ է աշխատում սահմանադրական փոփոխությունների վրա։

Որքա՞ն ժամանակ է, որ խումբն աշխատում է՝ հետաքրքրվեցինք իշխանական աղբյուրից։ «Այո, աշխատանքային խումբ կա, որը մոտ 1 ամիս աշխատում է այդ ուղղությամբ»։ Ե՞րբ կհրապարակվի տեքստը, հանրաքվե կլինի՞։

«Դա հաջորդ էտապի խնդիր է, առայժմ բարեփոխումների փուլն է»։ Աշխատանքի «արդյունքը» կներկայացվի նախ կառավարություն, չնայած կառավարության ներկայացուցիչներն օրերս հայտարարեցին, որ իրենց օրակարգում այս պահին սահմանադրական փոփոխությունների հարց չկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով