Իրանի հանդեպ Մեծ Յոթնյակի կողմնորոշման մասին Թրամփի հավակնությունը

ԱՄՆ նախագահը շարունակելով Իրանի դեմ թշնամական քաղաքականությունը հավակնեց, որ Մեծ Յոթնյակի նստաշրջանի մասնակիցները պարտավորություն են ստանձնել ընդդիմանալ Թեհրանի միջուկային ծրագրի առաջընթացին:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնելով Իրանի միջուկային ծրագիրը սպառնալի լինելու կապակցությամբ իր հավակնություններն, ասաց, որ Կանադայում գումարված Մեծ Յոթնյակի գագաթնաժողովում այդ խմբի անդամները պարտավորություն ստանձնեցին կանխել այն ինչը, որ նա «Իրանի միջուկային փառամոլություն» անվանեց:

«Առանց Մեծ Յոթնյակի էլ Իրանի միջուկային աշխատանքները վերահսկվելու են»,-հավելեց Թրամփը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՄՆ նախագահը նաև անդրադառնալով արևմուտքցի դաշնակիցների հետ մաքսատուրքային պատերազմին, ասաց. «ԱՄՆ-ն տասնամյակներ չարաշահման է ենթարկվել և  դա այլևս չի կարող շարունակվել»:

Թրամփն ի դեպ սպառնալի ոճով դրվատեց ԱՄՆ-ի հետ բանակցության սեղանին նստելու Հյուսիսային Կորեայի առաջնորդի կողմնորոշումը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով