Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել Դամասկոսի օդանավակայանի վրա

Սիրիայի հեռուստատեսությունը երեքշաբթի վաղ առավոտյան տեղեկացրել է Դամասկոսի միջազգային օդանավակայանի դեմ Իսրայելի հրթիռային հարձակման մասին:

Համաձայն Սիրիայի հեռուստատեսության հաղորդման, Իսրայեի ռազմական ինքնաթիռները երկուշաբթի գիշեր  հրթիռակոծել են Դամասկոսի օդանավակայանը:

Որոշ աղբյուրներ հաստատելով Դամասկոսի օդանավակայանի դեմ հրթիռային հարձակման մասին լուրը հաղորդել են, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը նախքան թիրախները հարվածելը ոչնչացրել են   հրթիռները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Image Caption

Վերջին ամիսների ընթացքում Սիրիայի տարբեր տարածքներում ահաբեկչական-թաքֆիրական խմբերի կրած պարտությունից հետո այդ երկրի տարբեր տարածքներում Սիրիայի բանակի դիրքերի դեմ Իսրայեի հրետանային ու օդային հարձակումները խստացել են:

 

Parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով