Ի՞նչ ապօրինություններ են արել Սաշիկ Սարգսյանն ու Վերին Գետաշենի գյուղապետը. հրաժարականի հետքերով. «Ժամանակ»

Загрузка...

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը երեկ հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Վերին գետաշենցիները գյուղապետի հրաժարականը պահանջում էին դեռևս հեղափոխության օրերից, գյուղացիները ակցիաներ էին անցկացրել գյուղապետարանի մոտ, սակայն Ղուկասյանը դիմադրում էր։

Նա անգամ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ տևական ժամանակ է մեկնել էր Հայաստանից։ Սակայն նրա վերադառնալուց հետո գյուղացիները նորից վերսկսել են բողոքի ակցիաները։ Վերջին օրերին գյուղացիներն անգամ կողպել էին գյուղապետարանի մուտքը և արգելել նրան մուտք գործել գյուղապետարան: Գյուղացիների խոսքով՝ գյուղապետը չարաշահումներ է թույլ տվել, յուրացրել է իրենց հողերի վաճառքից գոյացած գումարները:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը ՀԷԿ է կառուցել գյուղում, ինչի նպատակով գնել է գյուղի հողատարածքները, սակայն գյուղացիների մի մասը գումարը չի ստացել: Գյուղապետի հրաժարականից հետո գյուղացիների բողոքի ակցիան Վերին Գետաշենում շարունակվել է, բայց արդեն նախկին նախագահի եղբոր ՀԷԿ-ի շահագործման դեմ։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...