Ի՞նչ է կատարվում «Հանրապետական» ծննդատան պատերից ներս. ահազանգում են բուժաշխատողները

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատան աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում: Նրանք ահազանգել են MAMUL.am-ին՝ խնդրելով պահպանել գաղտնիությունը և չբացահայտել իրենց ինքնությունը:

Նրանք նշել են, որ հիվանդանոցի տնօրեն, գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, մշտապես հակաօրինական գործողություններ է իրականացնում՝ տարբեր կերպ ճնշելով աշխատակիցներին: Բուժանձնակազմը տարիներ շարունակ վախենալով կորցնել աշխատանքը, լռել է հիվանդնացում տեղի ունեցող բացասական երևություների դեմ:

Նրանց խոսքով՝ 80-90 հազար դրամ աշխատավարձ են ստանում, բայց տնօրինությունը ստիպում է ամեն առիթով իրենց գրպանից վճարումներ կատարել. «Վերջերս սեմինարի ուղարկեցին, դա մեր ցանկությամբ չէր, այլ հիվանդանոցի պարտադրանքով, այնուհետև, այդ միջոցառմանը մասնակցելու համար 30 000-ական դրամ պահանջեցին յուրաքանչյուրիցս: Ամեն ինչ պարտադրանքով է այստեղ. ֆորմաներ են տալիս՝ ստիպելով վճարել դրանց համար, ԲԿ-ում ցանկացած իրի համար մենք ենք վճարում. շկաֆի, գազի ապարատի, մնացած տարբեր խնդիրները լուծում ենք մեր միջոցներով»,- բողոքում էին բուժաշխատողները:

Վերջինների պնդմամբ, այս ամենն արվում է տնօրենի գիտությամբ: Ավելին, ծննդատունն անմարդկային պայմաններում սպասարկում է նաև «շրջիկ հղիներին»: «Ամեն օր այդպիսի հղիներ ենք ընդունում և նստած վիճակում սիստեմա միացնում: Ո՞վ է տեսել հղիին աթոռին նստած սիստեմա միացնեն: Նրանք գլխապտույտ են ունենում, ինքնազգացողությունները վատանում է և այդ վիճակում էլ դուրս են գալիս բուժհաստատությունից»:

Մի քանի օրից տնօրենը ժողով է անելու՝ չգիտենք ինչ է ասելու…Դուք որ տեսնեք, թե փողոցային ինչ բառապաշարով են խոսում մեզ հետ ինքն ու իր աղջիկը, կսարսափեք: Ոչ մի հարց չենք կարողանում տալ, ասում են՝ ձեռք չի տալիս՝ ռադ եղեք, գնացեք, ձեզ ոչ ոք չի պահում…»

Բուժաշխատողներին մեկ այլ խնդիր էլ է հուզում՝ աշխատավարձերի հարցը. «Առավոտից ոտքի վրա ենք և այդ չարչարանքի դիմաց շատ չնչին գումար ենք ստանում. ոտքներս ուռել են հոգնածությունից: Ծննդատունն սպասարկում է բազմաթիվ հիվանդների, որոնք օգտվում են վճարովի պալատներից՝ սկսած 20 000 դրամից, մինչդեռ անձնակազմը չունի ամենամինիմալ պայմանները՝ հանգստի սենյակ և սանհանգույց»,- ասում են մեր զրուցակիցները:

«Հանրապետական» ԲԿ-ի աշխատակիցները սրտնեղում են, որ «թավշա հեղափոխությունը եկավ, սակայն, այդպես էլ, իրենց չհասավ»: «Չգիտենք ինչպես պայքարենք այս անօրինությունների դեմ, յուրաքանչյուրս իր գործը կորցնելու համար է վախենում, չգիտենք ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք, որ այս խնդիրը լուծենք»,- գանգատվում էին նրանք:

Հղիները սիստեման նստած են ընդունում

Հղիները սիստեման նստած են ընդունում

Mamul.am

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով