Թրամփը հետ վերցրեց Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի հաղորդագրության տակ դրած ստորագրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի վաղ առավոտյան կատարած թուիթերյան գրառման մեջ հայտարարեց, որ արձագանքելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրոդոյի արտահայտություններին հետ է վերցնում Քվեբեկում գումարված Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրության տակ դրած ստորագրությունը:

Կանադայի վարչապետը տեղական ժամանակով շաբաթ երեկոյան Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ նախագահին ազդարարել է, եթե շարունակի անարդար մաքսատուրքեր գանձել, Կանադան առանց տատանվելու պատասխան քայլի կդիմի:

Թրոդոն այդ սպառնալիքը հնչեցրել է հակազդելով ԱՄՆ ներկրվող պողպատից ու ալյումինից ծանր մաքսատուրքեր գանձելու Վաշինգտոնի վերջին քայլին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Դոնալդ Թրամփը սխալ է համարել Կանադայի վարչապետի այդ արտահայտությունները և ասել է, որ Թրոդոն այս նիստում թույլ ու անվստահելի է երևացել:

Թրամփն ընդգծելով, որ Կանադան ծանր մաքսատուրքեր է գանձում ամերիկյան ընկերություններից, ֆերմերներից ու արդյունաբերողներից, ասաց, որ Մեծ Յոթնյակում ԱՄՆ-ի ներկայացուցիչներին հրահանգել է չհաստատել այդ խմբի գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրությունը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով