Թրամփը կրկին փորձել է արդարացնել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումն արդարացնելու համար կրկին հայտարարել է, որ այդ բանակցությունները հաջող են անցել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը արդարացնելով Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպմանն ասել է. «Փխենյանը դադարեցրել է իր միջուկային աշխատանքներն ու փակել է միջուկային փորձարկման կայքերը»:

Դեմոկրատական սենատոր Չաք Շումերն ավելի վաղ ԱՄՆ-ի Սենատի նիստում ծաղրելով Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ Թրամփի հանդիպումն ասել էր. «Այս հանդիպումը գործնական հաջողություն ունենալուց առավել միայն խոսք էր պարունակում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանրապետական շատ քաղաքական գործիչներ նույնպես Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումն անարդյունավետ են համարել:

ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը կայացավ անցած երեքշաբթի օրը՝  Սինգապուրի Սենթոզայ կղզում: Հանդիպման ավարտին կողմերը ամփոփիչ հաղորդագրություն ստորագրեցին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով