Էրեբունու ոստիկանապետ դառնալու համար Վարդանյանն օգտագործել է բոլոր կապերը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ըստ տեղեկությունների՝ քաղաքացիական անհնազանդության օրերին՝ ապրիլի 22-ին, Արարատի մարզի Հովտաշատ (Մեյմանդար) գյուղում տեղի ունեցած միջադեպին ակտիվ մասնակցություն են ունեցել Մասիսի մարզային ոստիկանության պաշտոնյաները՝ ոստիկանության արդեն նախկին պետ Վարդան Վարդանյանի հետ։

Նա անձամբ մասնակցել է ցուցարարների եւ Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի մերձավորների միջեւ ծեծկռտուքին եւ անգամ վնասվածքներ ստացել ոտքերի շրջանում։ Սակայն ամեն ինչ արել է, որ իր դեմ վկայություններ չլինեն, ու ջրից չոր է դուրս եկել։

Մայիսի 25-ին, նոր ոստիկանապետի որոշմամբ, նա Մասիսի ոստիկանության պետի պաշտոնից տեղափոխվել է Էրեբունի համայնքի ոստիկանապետ։ Խոսվում է, որ այդ տեղափոխությանը հասնելու համար Վարդանյանն օգտագործել է բոլոր կապերը։

Հիշեցնենք, որ այդ օրը անհայտ անձինք ծեծել էին ցուցարարներին, որոնք ցանկացել էին ճանապարհ փակել: Ապա կրակել էին ցուցարարներից մեկի ուղղությամբ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ցուցարարների վրա հարձակվողներին ղեկավարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով