Էրեբունիում անչափահասին առեւանգելու փորձի գործով հետախուզում է հայտարարվել (լուսանկարներ)

Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկի փողոցում «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդուն՝ Դավիթին, առեւանգելու փորձի գործով Արամ Պետրոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա նշեց, որ Պետրոսյանը մայիսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածով (առեւանգման փորձ) ներգրավվել է որպես մեղադրյալ. մայիսի 31-ին դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ Պետրոսյանին կալանավորելու որոշում կայացրել:

Նախաքննության ընթացքում սույն գործով տուժող Դավիթ Պետրոսյանը անձի ճանաչման քննչական գործողության ժամանակ լուսանկարով մատնացույց է արել իրեն առեւանգելու փորձ կատարողին: Ինչ վերաբերում է դեպքի պահին Արամ Պետրոսյանի հետ գտնվող մյուս անձանց, ապա նրանց ինքնությունը դեռ հայտնի չէ նախաքննական մարմնին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արամ Պետրոսյանն աշխատում է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի մասնաճյուղերից մեկում: Հրապարկված տեսանյութում երեւում է, թե ինչպես է Արամ Պետրոսյանը բռնի ուժով փորձում իր մեքենան նստեցնել ցուցարար Դավիթ Ավետիսյանին, սակայն տեղի բնակիչները կանխում են դա, տեսնելով, որ չեն կարողանում առեւանգել Ավետիսյանին, նրանք հեռանում են: Այս դեպքով մայիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առեւանգելու փորձ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) կետերով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 

Armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով