Գայանե Առուստամյան. «Ցնդել եք, ցնդել…. Լա՞վ չեք դուք»

Լրագրող Գայանե Առուստամյանի հրապարակումը:

Ցնդել եք, ցնդել…. տատս ասում էր՝ փողով հարբած, այս դեպքում՝ իշխանության բարձունքից գլխապտույտի մեջ։

Լա՞վ չեք դուք։

Սոցիալական ծրագրեր մշակեք։ Թե՞ խելքներդ էդքան տոն չի տալիս։ Դատարկ բնակարանները տրամադրեք սոցիալապես անապահովներին… Իշտահներիդ քացախ։ Էդ ասելը լավ չի, խլեք, խլեք մարդկանցից իրենց տնավեր պուճախները…. Իբր տեղյա՞կ չեք թե էդ տներն ինչպես ու ինչո՞ւ են դատարկ մնացել։

Իբր տեղյա՞կ չեք, որ օտարության մեկնածների 99 տոկոսը ծայրը հազիվ ա ծայրին հասցնում, էշի պես աշխատելով, վերքը սրտներում։

Թե՞ դասական գյորմամիշի պես կարծում եք, որ օտար երկրներ գնացածները հաստատվել են այդ երկրների մայրաքաղաքների իշխանական պալատներում, որոնց մասին միայն տեղեկություններ ունեք։ Շատերը նույնիսկ չեն կարողանում իրենց դատարկ թողած պուճախը վարձով տան, որ իրենց հոգսերի մի չնչին մասը հոգան։

Հասել եք դաչա, բա մի հատ մեծահոգի ժեստ արեք, մնացեք ձեր տանը (որը, վստահ եմ, շատ բարվոք, վերանորոգված է, քան շատերի դատարկ մնացած բնակարանները) ու ձեր դաչան, (որտեղից լայվ էիք անում ու շշմած պատմում թե՝ վեց-յոթ բաղնիքզուգարան ունի, չհաշված ալաֆռանգի սաունան) հատկացրեք անապահով ընտանիքներին։

Երեք-չորս ընտանիք կտեղավորի։

Չթողեցիք քամի անցնի արանքով, կայծակնային արագությամբ պետական արտոնությունները ջաններդ քաշեցիք։

Բարոյականության նշույլ չի՞ եղել թե չի մնացել ձեր մեջ։ Պետական թալանը ետ բերեք, միլիարդների մասին է խոսքը։ Ջայլամի դիրք եք ընդունել, ոչ ուզում եք աշխարհի երեսին վաղուց առկա դրական փորձը տեսնեք, ոչ էլ առավելեւս՝ կիրառեք։ Մարդուկնիկ միկրաֆոն եք ման գալիս, որ հայ գրականության շտեմարաններից սպունգի պես քաշած ձեր բառապաշարը շաղ տաք բազմության գլխին։

Ամոթ է։ Դե ռիսկ արեք՝ լայքեք… վաշու մածь

 

blog.168.am

Նմանատիպ նորություններ

«Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, ո... Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միևնույն հար...
«Շատ զարմանալի բաներ են տեղի ունենում հոսանքի վճար... ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ, որ շատ զարմանալի բաներ են տ...
Ադրբեջանցին փորձում է չեչենների հետ կոնֆլիկտը ջար... ՍԱ ԷՆ ՀԱՅ ՏՂԵՆԱ, ՈՐ ՉԵՉԵՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՄԵՂՔԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋԱՐԴԵՆ ԳԼԽԻՆ։ ԷԴ ՖԱՈՒԴ ԱԲԱՍՈՎԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԴԱՏԱ ՀԱՍՆՈՒՄ...
«Դավիթ Սանասարյանի հայտարարությունը բացարձակ սուտ ... «Հետք» կայքում երեկ ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Պե...
Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին... Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։ 1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված...
Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությու... «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակ...
Շնորհավորո՛ւմ եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ. Վահա... Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր պատմական օր է: 31 տարի առաջ այս օրերին Ստեփանակերտի հանրահավաքները բացեցին նոր պատմական ժամանակաշրջան բոլորիս համ...
Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հ... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով