Բրիտանիան հանդես է եկել Ռուսաստանի դեմ արագ արձագանքման ջոկատ ստեղծելու առաջարկով

Բրիտանիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է արագ արձագանքման ջոկատ ստեղծելու կապակցությամբ Մեծ Յոթնյակին ներկայացված Լոնդոնի առաջարկի մասին, որի պիտի դիմակայի նրա ընդգծմամբ Ռուսաստանի սխալ քայլերին:

Բորիս Ջոնսոնն ասել է. «Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Մեծ Յոթնյակի գագաթնաժողովում անդամ երկրների պաշտոնատարներին ներկայացնելու է Ռուսաստանի կիբեր հարձակումներն ու ահաբեկչական քայլերին դիմակայելու համար միջազգային արագ արձագանքման ջոկատ ստեղծելու առաջարկը»:

Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ բարդություններից մեկը բռնության գործադրման հարցում Ռուսաստանի հմտությունն է, որը պիտի հայտնաբերել ու արմատախիլ անել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համաձայն մեկ այլ լուրի, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները պատրաստվում են Ռուսաստանի հարցի առանցքայնությամբ նիստ գումարել:

Ասվում է, որ այս նիստում ներկայացվելու է ցանկացած ճգնաժամի դեպքում Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդման համար նոր ծրագիրը և ընդգծվելու է մասնավորապես Միջերկրական ծովում, որտեղ ներկայություն ունեն ռուսական ռազմանավերը, ծովային գործողությունների ընդլայնումը:

Այս ծրագիրը գործադրման պիտի հանձնվի մինչև 2020 թվականը: Ռուսաստանը շարունակ իր դեմ ուղղված սպառնալիք է համարում ու հակազդում է իր սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով