Բազմաբնակարան շենք ունեցող ՔՊ-ական մարզպետը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 1-ին Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնած Ռոմանոս Պետրոսյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Պետրոսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բազմաբնակարան բնակելի շենք ու հողամաս: Նրան է պատկանում նաև «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենան:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ մարզպետն ունեցել է փոխառություններ և բաժնեմաս՝ համապատասխանաբար 300 հազար ու 60 հազար դրամ արժողությամբ: Դրամական միջոցները հունիսի 1-ի դրությամբ եղել են 350 հազար դրամի չափով, իսկ եկամուտները՝ 588 հազար դրամի չափով: Վերջինը ստացվել է աշխատավարձից: Ռոմանոս Պետրոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նախորդ տարի եղել է Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքի ԱԺ պատգամավորական թեկնածու»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով