Արդյոք կդադարեցվի՞ այլ արագաչափերի գործունեությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ դադարեցվում են նաեւ 60 կմ/ժ+10 սահմանափակմամբ արագաչափերի գործունեությունը: Այս լուրն ուղղակի «ռումբի» ազդեցություն թողեց՝ առաջացնելով մեծամասնության զայրույթը՝ այն պատճառաբանությամբ, որ առանց այդ էլ վերջին շրջանում գնալով սանձարձակ են դառնում որոշ վարորդներ, իսկ նման որոշումն ընդհանրապես լուրջ վտանգներ կառաջացնի:

Դիմեցինք ոստիկանություն՝ փորձելով հասկանալ, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը: Ոստիկանության լրատվական ծառայությունից «Փաստին» տեղեկացրեցին, որ նման որոշում կայացնելու դեպքում իրենք պաշտոնապես հանդես կգան հաղորդագրությամբ: Այսինքն, նման հնարավորությունը չի՞ բացառվում, հարցրեցինք: «Արդեն ասացինք»,–պատասխանեցին լրատվականից:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը որոշ ժամանակ առաջ որոշում էր կայացրել դադարեցնել 60 կմ/ժ արագությունից ցածր սահմանափակումների (40, 50) դեպքում խախտումներն արձանագրող արագաչափերի գործունեությունը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով