Արդարացում չկա, ախպեր, զինվորի՞ց, զինվորից գողացողը դավաճան է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում խոսելով ԱԱԾ բացահայտումների մասին, ասաց, որ զինվորից գողացողը դավաճան է:

«Եթե պարզվի, որ այն ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն եւ համապատասխանում է իրականությանը՝ դրան արդարացում չկա: Բոլորն էլ պետք է պատասխան տան, բայց կա երկու բան՝ չպետք է մոռանանք անմեղության կանխավարկածի մասին եւ իրավապահների գործերին ոչ ոք չպետք է միջամտի:

Պետք է իրավապահներին հնարավորություն տրվի, որ ամբողջական քննությունը կատարեն: Ես բաց ճակատով ասում եմ՝ նրանք, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող օրենքի ողջ խստությամբ պատժվեն։ Եթե պարզվի, որ սա ինչ-որ հրապարակել է ԱԱԾ-ն իրականություն է, սրան արդարացում չկա: Ես իմ երեխայի աչքերին չեմ կարող նայել, եթե նման ստոր արարքը՝ արդարացվի, հիմա չեմ ուզում որակում տալ, բայց արդարացում չկա, ախպեր զինվորի՞ց»,- ասաց Էդուարդ Շարմազանովը եւ հուզվեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի, որ Մանվել Գրիգորյանին զրկեն անձեռնմխելիությունից, Շարմազանովը նշեց, որ հիմա այդ մասին չի ցանկանում խոսել:

«Մենք այս պահին դատախազից միջնորդություն չենք ստացել, ԱԺ-ում չկա նման փաստաթուղթ»,- ասաց նա եւ հայտարարեց, որ շուտով կլինի ՀՀԿ պաշտոնական գնահատականը:

Դիտարկման էլ, որ նախկին իշխանությունները թույլ են եղել եւ չեն կարողացել բացահայտել նման դեպքերը, Շարմազանովը նկատեց, որ, եթե իրենք լավը լինեին, ապա հիմա եւ գործադիր իշխանությունը իրենցը կլիներ, եւ վարչապետի պաշտոնը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ իր ու Վահրամ Բաղդասարյանի հանդիպմանը, Շարմազանովը նշեց, որ այդ ժամանակ Գրիգորյանը նշել է, որ հայտնաբերված զենքն իրեն չի պատկանում։

«Այդ ժամանակ Արցախյան պատերազմի մասնակիցներին ուղարկած նամակների, պայոկների հետ կապված խնդիր չի եղել։ Արարքը կատարվել է ու այն արդեն դատապարտելի է։

Սա խայտառակությունն է, իսկ ում կողմից է կատարվել, երբ է կատարվել ԱԱԾ-ն թող բացահայտի։ Նախաքննություն է գնում, թող իրավապահ մարմինները պարզեն։ Մենք պետք է հարգենք եւ անմեղության կանխավարկածը եւ մյուս կողմի հայտարարություններն ու կարծիք արտահայտելու իրավունքը»,- նշեց նա։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ-ական չէ, նա միայն ՀՀԿ խմբակցության անդամ է:

 

 

Armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով