Արայիկ Հարությունյանը կրկին խոսել է Տեր Մեսրոպ քահանա Արամյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է պնդել, որ «Այբ» հիմնադրամի կողմից ստեղծված «Արարատյան բակալավրիատ» հայալեզու հանրակրթական ծրագրի հիմնադիր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կրթությանը մեծ վնաս է հասցրել:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ նա մինչև ֆինանսական աուդիտ անցկացնելն է նույն կարծիքն ունեցել:

«Ես մինչև «Արարատյան բակալավրիատի» աուդիտը հայտնել եմ այն կարծիքը, որ Տեր Մեսրոպ քահանան այն մարդկանցից է, ով կրթությանն ամենամեծ վնասներն է հասցրել»,- նշեց նախարարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մայիսի 22 ին ՀՀ ԿԳ նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարելորտեղ ասվում էրոր հանձնարարել է կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտՆանաև նշել էրոր արդյունքների մասին կտեղեկացնի հանրությանը և հավելելթե շարունակում էհամարելոր Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտինամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով