Ինչու է մտահոգված Աշոտյանը

Աշոտյանը ֆեյսբուքում գրառում է կատարել ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի արտահայտած մտքի մասին:

«Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցչի այսօրվա հայտարարությունը Հայաստանի նոր ղեկավարության արտահայտած տեսակետների հետ կապված շատ մտահոգիչ եմ համարում։

Վերջին 15 տարվա մեջ, ինչ զբաղվում եմ ակտիվ քաղաքականությամբ, չեմ հիշում Արցախյան հիմնախնդրին վերաբերող նման տեսակետ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պաշտոնական ներկայացուցչի կողմից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր նաեւ ԱԺ-ում եմ բարձրաձայնել խնդրի մասին։

Արցախյան հիմնախնդրի արդար և խաղաղ կարգավորման հարցը, ցավոք, այս պահին որև է կերպ դրականորեն չի կապիտալիզացվում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում»,- գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով