Անօրինական վարձատրություն, կաշառք, հափշտակություն. չարաշահումներ՝ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների հանգամանքները. 2 անձի առաջադրվել է մեղադրանք:

Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի առանձին աշխատակիցների մասնակցությամբ անօրինական վարձատրության, կաշառքի, խարդախությամբ գումար հափշտակելու վերաբերյալ:

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում միացվել են մեկ վարույթում և իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախնական տվյալներով՝ չարաշահումները տեղի են ունեցել 2015-2018թթ. ընթացքում: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մի քանիսի ինքնությունը և նրանցից երկուսին առաջադրվել է մեղադրանք:

Այսպես՝ հունիսի 27-ին թիվ 16 պոլիկլինիկայի 1 բուժքրոջ մեղադրանք է առաջադրվել՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով, 1 բժշկուհու ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ հունիսի 28-ին ևս երկու բուժքույր հարցաքննվել է որպես կասկածյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով