Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է.

Այսօր ՀՀ երրորդ նախագ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է.

Ծնվել է 1954թ. հունիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում:

1971թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1972-1974թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1979թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

1975-1979թթ. աշխատել է Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1979-1988թթ. եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական:

1989-1993թթ. նախագահել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:

1990 . ընտրվել է ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր:

1993-1995թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար:

1995-1996թթ.` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար:

1996-1999թթ.` ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար:

1999-1999թթ.` ՀՀ ազգային անվտանգության նախարար:

1999-2000թ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

1999-2007թթ.՝ ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2000-2007թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար:

2007-2008թթ.` ՀՀ վարչապետ։

2008թ. փետրվարի 19-ին ընտրվել է ՀՀ Նախագահ։

2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը և պաշտոնավարել մինչև 2018թ. ապրիլի 9-ը:

2018թ. ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ:

2018թ. ապրիլի 23-ին թողել է ՀՀ վարչապետի պաշտոնը

ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր է, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, «Տիգրան Մեծ» շքանշանակիր:
2006թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։
2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ։
2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահ:
2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահ:
2012թ. մարտի 10-ին (ՀՀԿ 13-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահ:
2012թ. դեկտեմբերի 15-ին (ՀՀԿ 14-րդ` արտահերթ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահ և առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու
2014 թ. մայիսի 24-ին  (ՀՀԿ 15-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահ
2016 թ. նոյեմբերի 26-ին  (ՀՀԿ 16-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահ

Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը և հինգ թոռնիկ` Մարիամը, Արան, Սերժը, Ռիտան և Տիգրանը::

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով