Daily Archives: 31.05.2018

Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական կունենա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական կնշանակվի Արսեն Խառատյանը: Արսեն Խառատյանը Վրաստանի «Մեդիա Ալիք» կայքի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել է Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխությանը: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տարբեր երկրներում պատվավոր հյուպատոսի պաշտոններ զբաղեցնող միլիոնատեր օլիգարխները պաշտոնանկ կարվեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: «Պաշտոնանկ կարվեն նաեւ տարբեր երկրներում պատվավոր հյուպատոսի պաշտոններ զբաղեցնող միլիոնատեր օլիգարխները, որոնց համար այդ ստատուսը որոշակի անձեռնմխելիություն է ապահովում: Փաշինյանը որոշել է հետ չկանչել Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին, ինչպես նաեւ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին»:… Կարդալ ավելին »

Արթուր Բաղդասարյանը մնացել է առանց մամուլի խոսնակի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ արդեն տևական ժամանակ է՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մամուլի խոսնակ չունի: «Փաստի» ունեցած տեղեկություններով՝ թե նախկին խոսնակ Արթուր Միսակյանը, թե վերջին խոսնակ Էդգար Առաքելյանը դադարեցրել են իրենց համագործակցությունը «Օրինաց երկիր» կուսակցության և Արթուր Բաղդասարյանի հետ: Երեկ մենք փորձեցինք որևէ մեկնաբանություն ստանալ մասնավորաբար Արթուր Միսակյանից, սակայն նա կտրականապես… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ի թեկնածուն՝ վերահսկողականի պետի տեղակալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի որոշմամբ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ է նշանակվել Ալբերտ Աբգարյանը, ով 2017 թ. ԱԺ ընտրություններում առաջադրվել է ՀՀԿ համամասնական ցուցակով` 58-րդն էր։ Աբգարյանը եղել է Սերժ Սարգսյանի նվիրյալներից, նրա համար 2013-ին նախընտրական երգ է գրել: Մասնագիտությամբ իրավաբան եւ կոմպոզիտոր Աբգարյանի եւ Սերժ Սարգսյանի մտերմությունն սկսվել է 2007-ի վերջերից։ Սերժ… Կարդալ ավելին »

Թաթուլ Բաղդասարյանը խնդրում է իրեն հրավիրել ԱԱԾ. Նա դիմել է Նիկոլ Փաշինյանին և Դավիթ Սանասարյանին

Մարտունու պանրի գործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանն իր կողմից բազմիցս բարձրաձայնած խնդրով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց, որ ինքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ ժամանակին իրեն պատկանող  տարածքում հիմնել է գազալցակայան, որի շահագործումից… Կարդալ ավելին »