Daily Archives: 29.05.2018

«Ավելի շատ պարտք ենք վերցրել, քան՝ ուղղել ենք կապիտալ ներդրումների». Նախարար

«2014 թվականից սկսած՝ տնտեսական զարգացումներով պայմանավորված, մենք որոշակի խնդիրներ ենք ունեցել այն տեսակետից, որ բավարար չափով կապիտալ ներդրումներ չեն իրականացվել, որպեսզի լուծվեն տնտեսական զարգացումներին նպաստող խնդիրները»,- այսօր Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում անցկացվող ՀՀհ 2017 թվականին պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով՝ այդ ամենով… Կարդալ ավելին »

Ալեն Սիմոնյանի մանդատային «ոդիսականը»

Ազգային Ժողովի նորաթուխ պատգամավոր Սիմոնյան Ալենը մի քանի օր է չի ուզում իջնել լրատվական դաշտի «ուսերից», անընդհատ «բողոքելով», զոհի կարգավիճակում իրեն դնելով, որ իրեն զրկել են Երևանի ավագանու փառավոր մանդատից։ Ըստ երևութին հարգարժան պատգամավորը մտածում է, որ եթե ինքն անընդհատ նույն երգը երգի լսողներն ակամայից հավատալու են այդ վարկածին։ Սակայն հարգարժան ընկերը մոռանում է, որ… Կարդալ ավելին »

«Պարոն նախարար, հիմա էլ Դուք ինձ հետաքրքիր չեք». «Իրատես»

«Իրատես»-ը գրում է. Վերջին երկու տարում առողջապահության գլխին գալովի են ինքնասիրահարված նախարարները։ Նորանշանակ նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ այս առումով բացառություն չէ, ինչպես ասում են` «մրից ելանք, մրջուրն ընկանք»։ Բոլորովին միտք չունեի անդրադառնալու այս հարցին, բայց նախարարի պահվածքը ստիպեց։ Չորս օր առաջ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը, տեղեկանալով, թե ինչ հարցերի շուրջ եմ ցանկանում զրուցել նախարարի հետ, հեռախոսով ասաց. «Նախարարը… Կարդալ ավելին »

Մայիսի 29-ի աստղագուշակ

Խոյ: Ամենահարմար օրն է որևէ նոր գործ ձեռնարկելու համար: Բայց սկզբից ամեն ինչ լավ մտածեք, լավ կշռադատեք, հիշեք ձեր նախորդ փորձը: Հնարավոր է նախապատրաստությունը զբաղցնի օրվա առաջաին կեսը, բայց օրվա երկրորդ կեսը լիուլի բավարար կլինի ռեալ գործողությունների համար, որոնք զարմացնելու աստիճան արդյունավետ կլինեն: Այսօր դուք սովորականից ավելի շատ կզգաք այլ մարդկանց բարոյական աջակցության կամ ուղղակի հավանության… Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանում է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի շուրջ կոռուպցիոն սկանդալը

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում հայտնված մաքսազերծման ծառայություններ մատուցող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը նախկինի համեմատ ավելի թափանցիկ իրավիճակ է ստեղծել իր գործունեությամբ: 2017թ. բյուջեի կատարողականի քննարկման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, անդրադառնալով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, ՊԵԿ նախագահը, սակայն, ձեռնպահ մնաց գնահատական տալ՝… Կարդալ ավելին »

ԱԱԾ-ի բացահայտման հետքերով. բերման ենթարկվածների մեջ կանայք կան

Մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված ու ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: ԱԱԾ տնօրենը նաեւ խոստացել էր, որ այդ ուղղությամբ հստակ քայլերը կմեկնարկեն մայիսի 23-ից: Ըստ ԱԱԾ պետի` Հայաստանում կա 350 մարդու անուն կրող ցուցակ, որի մեջ եղած անուններով մի խումբ մարդիկ բացել են բիզնեսներ,… Կարդալ ավելին »

«Պադվալները լցնելուց բացի, անձամբ Ձեր կյանքը փոխվե՞լ է». «Իրատես»

«Իրատես» -ը գրում է. «Ի՞նչ նորություն կա»,- հարցրեց վաճառողը, իմանալով, որ լրագրող եմ։ «Ի՞նչ նորություն եք ուզում, որ լինի»,- հարցին հարցով պատասխանեցի։ «Տեսնում եք, չէ՞, կագեբեի պադվալներն ամեն օր լցնում են ինչ-որ պաշտոնյաներով կամ նրանց բարեկամներով»,- աչքերն ուրախությունից փայլեցնելով` ասաց վաճառողը։ «Պադվալները լցնելուց բացի, անձամբ Ձեր կյանքը փոխվե՞լ է, խանութում Ձեր աշխատաժամերը կրճատվե՞լ են, թու՞յլ… Կարդալ ավելին »

Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար պարոն Աղաջանյանի հայտարարությանը

Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար պարոն Աղաջանյանի հայտարարությանը, թե Արա Բաբլոյանը հրավիրված է եղել և որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր, և որպես ԱԺ նախագահ, ստիպված եմ առավել մանրամասն ներկայացնել, թե ինչ է օրենսդիր իշխանությունը, պետական միջոցառումը և արարողակարգային ավագությունը։ Այսպես, պետական իշխանության մեջ օրենսդիրն առանձին ու անկախ ճյուղ է, որը համախմբում է ՀՀ ԱԺ բոլոր… Կարդալ ավելին »

Սպառողներն այլևս գազի ներտնային սպասարկման գումար չեն վճարի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում հայ ժողովուր­դը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված մի ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մե­կից: Խոսքը գազամատակարարման ներտնային համակար­գի սպասարկման համար սահմանված վճարի մասին է: Տարի­ներ շարունակ բնական գազի սպառողները պարտադրված են եղել վճարել Կարեն Կարապե­տյանի սեփականությունը համարվող AEG service ՍՊԸ-ին: Հիմա… Կարդալ ավելին »