Daily Archives: 26.05.2018

Տարոն Մարգարյանը՝ իր հրաժարականի պահանջի, ԱԱԾ-ի բացահայտումների և «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների մասին

«Մեր թիմը պատրաստ է աշխատել, մենք աշխատում ենք, մեր ծրագրերն ենք իրականացնում, թե հետագայում ի՞նչ կլինի, երբ կլինի, այն ժամանակ կխոսենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Հարցին՝ տրամադրվա՞ծ եք հրաժարական տալ, քաղաքապետն այսպես պատասխանեց․ «Ո՛չ, ես բազմիցս եմ ասել, որ մենք ստացել ենք երևանցիների վստահության քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել… Կարդալ ավելին »

Սպառված Ձևաչափ. «Առավոտ»

Երկրի առաջին դեմքի եւ մտավորականների (մշակույթի, արվեստի գործիչների) հանդիպումները մշտապես ընթացել են միեւնույն սցենարով: 1993 թվականի աշնանը ես ներկա էի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մտավորականների հանդիպմանը, որի մասին «Երկիր» թերթը հաջորդ օրը գրել էր հոդված՝ «Նախագահ – մտավորականներ՝ 0:0» վերնագրով: Այդ պահից առ այսօր առանձնապես ոչ մի բան չի փոխվել: (Թե ինչ էր… Կարդալ ավելին »

Նշենք, որ շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն արձանագրվել

Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբոիքյան էջում գրում է. ՝ Երեկ` մայիսի 25-ին, «Վերջին զանգի» օրը, ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 14 հոգի ստացել է մարմնական վնասվածք: Նշենք, որ շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն արձանագրվել: Օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 25-ը մեքենան վարել են… Կարդալ ավելին »

Ի՞նչ արժէ Իրանական գազը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը բացահայտել է, թե որքան արժի իրանական գազը Հայաստանի սահմանին: «Իրանական գազը սահմանի վրա վերջին տվյալներով առաջարկվում է 165 դոլարով, ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով՝ դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝… Կարդալ ավելին »

Մարզպետները, ոտ ու ձեռ ընկած, Փաշինյանի հետ կոնտակտ են փնտրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաժարականի շեմին հայտնված մարզպետները մինչեւ վերջին պահը հույս ունեին, որ կշարունակեն պաշտոնավարել, քանի որ նոր իշխանությունը «կադրեր չունի», եւ մարզում լավ ցուցանիշ են արձանագրել: Ավելին՝ մի շարք մարզպետներ շտապել են Երեւան՝ հանդիպելու վարչապետին: Բայց քանի որ քչեր ունեն Փաշինյանի հետ ուղիղ կոնտակտ, ոտ ու ձեռ ընկած՝ միջնորդ են փնտրել, ով իրենց… Կարդալ ավելին »

ՀՀ գլխավոր դատախազը 43 միլիոնով առանձնատուն է գնել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ տարի՝ 2017-ին, անհատական բնակելի տուն է ձեռք բերել՝ 43 մլն դրամով, եւ բացի այդ, օտարել է իրեն պատկանող հողամասերից մեկը 102 հազար 445 դրամով: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա 2017 թ. գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրից: Գլխավոր դատախազի… Կարդալ ավելին »

«Նորֆոլկ» ընկերության տնօրենը ձերբակալվել է. ԱԱԾ հարցաքննության են կանչվել ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալները. նոր մանրամասներ

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ… Կարդալ ավելին »

Մի շարք հայտնի անձինք են բերման ենթարկվել. ինչ են փորձում պարզել իրավապահները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին օրերին ուժային կառույցներ բերման են ենթարկվում համաժողովրդական շարժման օրերին բողոքի ցույց անցկացնող քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած անձինք, բնականաբար, այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում: Ընդ որում` ինչպես պնդում են մեր աղբյուրները, բերման են ենթարկվել ոչ միայն կոնկրետ հանցանք կատարած անձինք, այլեւ նրանց մերձավոր շրջապատը, մտերիմները: Իրավապահները զրուցում են բերման ենթարկվածների… Կարդալ ավելին »

Նախագահ Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետեւ տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա նաև ասել է, որ մայիսի 28-ին Հայաստանը ևս կնշի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյա… Կարդալ ավելին »

Նոր Հայաստանում «Կիսաբաց լուսամուտներ» չպետք է լինեն. ՀՀ վարչապետ

Մշակութային գործիչները վարչապետին ասել են, որ իրենք դժգոհ են այն բանից, որ հեռուստաընկերությունները քիչ ժամանակ են հատկացնում ազգային մշակույթի պրոպագանդմանը: Ինչպե՞ս է պատկերցնում վարչապետը խնդրի լուծումը: «Ինչ-որ «Կիսաբաց լուսամուտներ», նման բաներ: Նոր Հայաստանում չպետք է լինի այնպիսի բան, որ մարդիկ իրենց սպիտակեղենը դորս հանեն: Մենք իհարկե որևէ բան չենք պարտադրելու, պատրաստվում ենք խոսել հեռուստաընկերությունների ղեկավարների… Կարդալ ավելին »