Daily Archives: 24.05.2018

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ հյուրընկալվելու համար և գոհունակությամբ նշել, որ երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացները հանգուցալուծվել են Վեհափառի և Հայոց եկեղեցու համերաշխության ուղերձին համահունչ: Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարեկեցության, դժվարությունների հաղթահարման, ձեռքբերումների… Կարդալ ավելին »

Ոստիկանությունը 185 մլն դրամի յուրացում է բացահայտել «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ում

Բնակավայրերում թափառող կենդանիների դեմ պայքարի հարցը լուծելու համար Երևանի քաղաքապետարանն ամեն տարի հայտարարում է «Թափառող կենդանիների (շների) ստերջացման և պատվաստման ծառայությունների» մատուցման մրցույթ: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ սկսած 2009 թվականից ամեն տարի մրցույթին մասնակցում և հաղթում է նույն՝ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, տարեկան ստանալով մոտ 100… Կարդալ ավելին »

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միհրան Պողոսյանի օգնականին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Անդրանիկ Իսոյանին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը,… Կարդալ ավելին »

Մովսես Հակոբյանը պաշտոնանկ կարվի. Նիկոլ Փաշինյան

«Ժողովուրդ». Կառավարության նիստը մեկնարկել է: Մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց: «Ես նախագահին ներկայացրել եմ Զինված ուժերի շտաբի պետին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատելու մասին որոշում: Այսօր` մինչ օրվա ավարտը, Մովսես Հակոբյանի հետ միասին որոշում կկայացվի և նոր պետ կընտրվի: Վաղն էլ կներկայացնեմ նոր պետին», – նշեց նա:

Բոլոր ժամանակների իշխանավորի ճոխ մեքենան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվել նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի համար մեքենաներ գնելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ն նորաստեղծ բարձրագույն դատական խորհրդի համար գնել է երկու մեքենա՝ այդ նպատակով ծախսելով 38 մլն 56 հազար 750 դրամ՝ մոտ 80 հազար դոլար: Մայիսի 7-ին դատական… Կարդալ ավելին »

Օդանավակայանում գումարներ գանձելու լուրջ խողովակ է գործել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ թավշյա հեղափոխությունը հեղափոխական փոփոխություններ է իրականացրել նաև «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության նախաբացթողումային ծառայության զննման ծառայության «աշխատանքներում»: Արդյունքում, «Փաստ»–ին հասած տվյալների համաձայն, «փակվել» է ավիաընկերություններից դեպի «անհայտ ուղղությամբ» գումարներ «գանձելու» մի մեծ խողովակ: Խնդիրն այն է, որ Հայաստանից բոլոր մեկնողները նույնականացման շղթան նաև այլ «ֆունկցիա» է իրականացրել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ»… Կարդալ ավելին »

Փաստաբաններին սպառնում են. ահազանգ. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ ընտրական գործընթացի ապահովման պարագայում պատրաստ է դառնալ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Նախօրեին էլ 213 փաստաբան դիմել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հորդորելով որպես ՍԴ անդամի դատավորի թեկնածու առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին: Դիմումը ներկայացնելուց հետո, սակայն, այս օրերին տարբեր փաստաբաններ ահազանգում են, որ… Կարդալ ավելին »

Իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունը դրական ազդեցություն է ունեցել նաեւ ՀՀԿ խմբակցության վրա: Նախկինում ԱԺ նիստերում լուռումունջ նստած, ելույթներ չունեցող, այլ միայն ներկա ստացող ու կոճակ սեղմող ՀՀԿ-ական պատգամավորները վերջին շրջանում կարծես թե «ակտիվացել են». նրանք նոր կառավարությանը հարցեր են տալիս, ելույթներ ունենում: Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ակտիվացել էր ՀՀԿ-ական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը: Նա… Կարդալ ավելին »

Մոնումենտում ևս մեկ շքեղ շինություն կկառուցվի կանաչ գոտու հաշվին. ո՞վ է նախկին վարչապետների նոր հարևանը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Մոնումենտի բարձունքում շուտով մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության: Շաբաթներ առաջ տարածքում հայտարարություն էր փակցված՝ վաճառվում է: Երեկ արդեն հայտարարությունը չկար: Այս հատվածում էլ, ինչպես հարակից տարածքներում է նախկինում եղել, հաստաբուն ծառեր են, խիտ կանաչ այգի: Հայտարարությունից դատելով՝ տարածքը նոր չէ սեփականաշնորհված և չի բացառվում՝ կոպեկներով: Այսօր… Կարդալ ավելին »

Մայիսի 24-ի աստղագուշակ

Խոյ: Հանգստյան օրերը Խոյերի ուշադրությունը կուղղեն գործնական նպատակների վրա: Օրը հարմար է ուժեղացված պարապմունքների, տեխնիկական, վերանորոգման աշխատանքների համար: Ճիշտ ընտրված վարժությունները և առողջ սնունդը կօգնեն ամրացնել առողջությունը: Որոշ ճաշատեսակներ ավելի լավ է ինքնուրույն պատրաստել: Կարող է ավելի ակտիվանալ ընտանի կենդանիների հետ շփումը, հատկապես, եթե նրանց ճիշտ սննդակարգ, մանրակրկիտ խնամք է պահանջվում: Ցուլ:  Ցլերը կարող են ողջ… Կարդալ ավելին »