Daily Archives: 24.05.2018

Այսօր նա կդառնար 82 տարեկան

Արամայիս Ադամի Սահակյան ծնվել է 1936, մայիսի 24 ին  Բաշքենդ գյուղում (այժմ՝ Արծվաշեն): Հայ գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս։ Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին 1967 թ.-ին։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում (1960-1965), «Գարուն» գրական ամսագրում (1967-1970), ՀԼԿԵՄ Կենտկոմում (1970-1971), ՀԽՍՀհեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (1971-1977)։ 1982-2013 թթ. եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը։ Նրա գրքերն են «Աստղիկներ»… Կարդալ ավելին »

ԱԱԾ-ն ներխուժել է ՊԵԿ նախկին նախագահի անվան հետ կապվող ընկերություն

Երեկվանից տեղեկություններ կային, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ, առգրավել ընկերության համակարգիչները եւ փաստաթղթեր։ Նաեւ մամուլում գրվեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝  հարցաքննության են հրավիրվել ընկերության որոշ աշխատակիցներ։ Հիշեցնենք, որ ամսիներ առաջ Politik.am-ը գրել էր, որ առաջինն էր, որ բացահայտեց ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անվան հետ կապվող  «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ օֆշորային կազմակերպության գործունեության… Կարդալ ավելին »

«Անուղղելիները» սերիալի դերասանուհին ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում

Ելենա Բորիսենկոն իր ֆեյսբուքյան թյում գրում է. SOS !!!!!!!! Моя Седулик !!!! Это очень важно !!!! Седа уже 12 дней находится в крайне тяжёлом состоянии. Ситуация между жизнью и смерть . Нужны ДЕНЬГИ . Я прошу помощи у любого кто может перечислить хоть копейку. Прошу своих друзей и близких о помощи . Մեր Սեդա…Աղոթում ենք… Կարդալ ավելին »

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկրի իշխանությունները մեծապես կարևորում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը, և հավաստիացրել է, որ Հայաստանը պատվով կկատարի իր հանձնառությունը: Նա ասել է, որ այսօր… Կարդալ ավելին »

Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետին՝ գեներալ-մայոր Արտակ Դավթյանին: «Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- գրել է վարչապետը:

Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ: «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Մովսես Հակոբյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչ»,,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրում:

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողների պատվիրակությանը՝ Ջուզեպպե Գալատիի գլխավորությամբ: Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում վերջին փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի կամքով և բացառապես խաղաղ ճանապարհով: «Սա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն արդեն… Կարդալ ավելին »

Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Պարմա» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում. հայտնաբերվել է թեʹ տեղական արտադրության, թեʹ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք: Ընդհանուր առմամբ 7.4կգ և 283 տուփ (հատ) ժամկետանց սննդամթերքի առկա ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է (ապխտած ձուկ, մայոնեզ, բժշկական երշիկ, խոզապուխտ, ձու): Իսկ թերի մակնշմամբ ընդհանուր քաշով 142.37… Կարդալ ավելին »