Daily Archives: 23.05.2018

Ճանապարհային Ոստիկանությունը Տեղեկացնում է.

Մայիսի 23-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հանդիպումը լրագրողների հետ։ Օրակարգում մայիսի 23-ից ուժի մեջ մտած ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխություններն էին։ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրեց տեխնիկական միջոցներով հայտնաբերված այն վարչական զանցանքները, որոնց դեպքում իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից։ Մասնավորապես,… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը՝ Ժիրայր Սէֆիլյանի նամակի, Ալեն Սիմոնյանի քաղաքապետ դառնալու լուրերի և ոստիկանական ուժ կիրառելու հնարավորության մասին

«Ես այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք տեսնում է Ալեն Սիմոնյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում: Նա ասաց, որ Ա. Սիմոնյանը մանդատը վայր դնելու որոշումն իր հետ չի քննարկել: Հարցին՝ թե ըստ Ձեզ՝ հայտնի՞ է, թե ինչ վտանգավոր հետևանքների մասին էր խոսում Ժիրայր… Կարդալ ավելին »

Սամվել Բաբայանը ազատ արձակվելուց հետո թավշյա հեղափոխությո՞ւն կանի. «Ժամանակ»

«Արցախի Հանրապետության «Ժամանակ» թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ տեղի քաղաքական որոշ շրջանակներ համոզված են, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կալանքից ազատվելուց հետո կարող է մեկնել Ստեփանակերտ և այնտեղ ևս թավշյա հեղափոխություն նախաձեռնել: Արցախի իշխանությունները մտահոգություն ունեն, որ նրա հայտնվելը կարող է ապակայունացնել իրավիճակը, և հստակ երաշխիքներ են ուզում, որ կալանավայրից ազատվելուց հետո… Կարդալ ավելին »

Արմեն Գրիգորյանի նշանակումը լավ չի ընդունվել Ռուսաստանի, Իրանի և Արցախի կողմից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել մեր հարևանների կողմից։ «Խոսքն Իրանի և Ռուսաստանի մասին է։ Բանն այն է, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը «Թրանսփերենսի ինտերնեյշնլի» փորձագետն էր, այսինքն՝ «Սորոսի» հիմնադրամին սերտ առնչված անձ՝ հայացքներով արևմտամետ։ Ռուսներին զայրացրել է, որ «հակառուսի» են նշանակել, որը ոչ միայն բանակում… Կարդալ ավելին »

Մի շարք «օրենքով գողեր» և քրեական հեղինակություններ վերջերս լքել են Հայաստանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` մի շարք «օրենքով գողեր» և քրեական հեղինակություններ վերջերս լքել են Հայաստանը: Սա թավշյա հեղափոխության հաղթանակից հետո եղավ, երբ նոր իշխանությունն ակտիվորեն սկսեց բաժիններ հրավիրել քրեական աշխարհի ներկայացուցիչներին բացատրական աշխատանքներ տանելու համար: «Մեր տեղեկություններով` նրանցից ոմանց իրավապահները բերման են ենթարկել փողոցից կամ տնից, սակայն ոմանց էլ պարզապես քաղաքավարի հրավիրել են զրույցի: Քրեական աշխարհի… Կարդալ ավելին »

Դատավորը ժառանգությամբ բնակարան է ստացել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը: Հայտարարագրի համաձայն՝ Դանիելյանը նախորդ տարի 9 միլիոն 100 հազար դրամով բնակարան է ձեռք բերել: Իսկ տարեկան եկամուտներից պարզ է դառնում, որ այդ բնակարանը նա ստացել է որպես ժառանգություն: Բնակարանի ձեռք բերումից բացի նրա եկամուտները գոյացել են 9… Կարդալ ավելին »

Դավիթ Սանասարյանը դեռևս մեղադրյալի կարգավիճակում է. ինչո՞ւ գործը չի կարճվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակված Դավիթ Սանասարյանը շարունակում է երկու տարի առաջ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում մնալ: Խոսքը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում տեղի ունեցած բախումների կապակցությամբ հարուցված գործի մասին է: Թեեւ Սանասարյանի խափանման միջոցը փոխվեց, ու նա կալանքից ազատ արձակվեց, սակայն քրեական… Կարդալ ավելին »

Գոռ Վարդանյանին համատարած բոյկոտի են ենթարկում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ «սուպեր կարատեիստ» Գոռ Վարդանյանը Երևանի քաղաքապետարանում և ավագանիում ենթարկվում է համատարած բոյկոտի, մեծամասնությունը նրան չեն էլ բարևում: Մեր աղբյուրի վկայությամբ՝ այն բանից հետո, երբ նա ուրացավ Սերժ Սարգսյանին հղած շնորհավորանքը և վերջինիս հրաժարականի օրը շամպայնի բաժակը ձեռքին հայտնվեց տեսանյութում, նրան արհամարհանքով են վերաբերվում ինչպես ՀՀԿ… Կարդալ ավելին »

Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այսպես, ծառայողական քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ 2018թ. ապրիլի 17-ին` ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի մի շարք աշխատակիցների փոխանցվել են 85000-ական ՀՀ դրամ պարգևավճարներ, որից հետո նույն բաժնի… Կարդալ ավելին »