Daily Archives: 22.05.2018

Հոգեկան խնդիրներով անօթևանի դաժանությունները. «Dingo Team»

Արդեն ավելի քան 1,5 տարի է, ինչ այս անտուն մարդու հետ խնդիրներ ունենք: Նրա ձեռքին միշտ նոր շան ձագեր են հայտնվում, մարդիկ միշտ փորձում են վերցնել, քանի որ զգում են, որ ձագերի հետ մի բան այն չէ, սակայն նա ձագերին չի տալիս: Ավելին՝ շատ ագրեսիվ է մարդկանց հետ, հարվածում է, հայհոյում… Ավելի քան 1 տարի… Կարդալ ավելին »

Այսօր հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

«… Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին։ Ես վարպետի պես աշխատում եմ յուրաքանչյուր բառիս վրա, հղկում յուրաքանչյուր արտահայտություն։ Եթե պետք է օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ անցկացնել ճիշտ արտահայտությունը գտնելու համար, ես համառորեն անում եմ դա». Շառլ Ազնավուր: «Դարի արվեստագետ», «ֆրանսիացի փոփ-աստված», «շանսոնի վարպետ», «ֆրանսիացիների Ֆրենկ Սինատրա». ինչպես ասես չեն կոչել երգիչ, երգահան,… Կարդալ ավելին »

Շաքարի հնարամիտ արքան. Սամվել Ալեքսանյանը որոշում է կայացրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին շուկայում շաքարավազի գնի նվազումը լրջորեն անհանգստացրել է շաքարավազի արքա ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Նա, որպեսզի թույլ չտա շաքարավազի շուկայում այլ խաղացողների մուտք գործել, որոշում է կայացրել շաքարեղեգի հումք ներկրել եւ այստեղ՝ Ախուրյանում իրեն պատկանող գործարանում շաքարավազ արտադրել: Մեր տեղեկություններով՝ 40 տոննա շաքարեղեգի հումքը գնված Բրազիլիայից, արդեն ճանապարհին է:… Կարդալ ավելին »

Ովքեր են խաղաղ ցուցարարների նկատմամբ ձայնային նռնակ կիրառողները, և ինչ որոշում կկայացնի նոր իշխանությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հիշում եք, ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների՝ ձայնային նռնակների արձակման հետեւանքով մարմնական վնասվածքներ էին ստացել 54 հոգի, այդ թվում եւ 6 ոստիկաններ: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կատարվածի առնչությամբ վերջապես քրեական գործ է հարուցվել: ՀՀ գլխավոր դատախազությունից, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել… Կարդալ ավելին »

Մարգար Եսայանը Էրդողանի կուսակցության ցուցակով կրկին կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կրկին առաջադրվել է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Ինչպես 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա Եսայանը ներկայացված է Ստամբուլի երկրորդ ընտրատեղամասում: Ի տարբերություն մեջլիսի մյուս հայ պատգամավորների՝ իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով աչքի ընկնող… Կարդալ ավելին »

Արսեն Թորոսյանը հորդորում է ոլորտում կոռուպցիոն դրսևորումների մասին հայտնել [email protected] էլ-հասցեով

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է ոլորտում կոռուպցիոն դրսևորումների առկայության դեպքում հայտնել [email protected] էլ-հասցեով: Այս մասին նախարարը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Խնդրում եմ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր առնչվել են կամ այսուհետ կառնչվեն կոռուպցիոն որևէ դրսևորման հետ առողջապահության նախարարության կամ դրա ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից կատարվող գնումների, մրցույթների, լիցենզավորման և… Կարդալ ավելին »

«Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու կապակցությամբ». Գարո Փայլան

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն առաջին մեկնաբանությունն է արել խորհրդարանական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրացուցակում ընդգրկվելու առնչությամբ: Նա եռալեզու՝ հայերեն, քրդերեն ու թուրքերեն գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «Բարև, Տիգրանակերտ: Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու կապակցությամբ»: Նա հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը… Կարդալ ավելին »

Ինչու է սպառնում Ադրբեջանը. «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է. «Հայ-ռուսական միացյալ զորախումբը ստեղծվել է հենց այդ նպատակով, որպեսզի ըստ էության չեզոքացնի, վերահսկողության տակ պահի սահմանի այս հատվածը, վերահսկողության տակ պահի Թուրքիային, որը հաստատվել է Նախիջևանում: Պարզ կարող եմ ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս պայմաններում դժվար է Հայաստանի համար վտանգ պատկերացնել սահմանի այս հատվածից, քանի որ ցանկացած սադրանք այստեղից դեպի Հայաստան՝… Կարդալ ավելին »

Դոն Պիպոն` ընդդեմ Մանվել Գրիգորյանի կլանի. Էջմիածնում խոշոր շրջադարձ է սպասվում. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժամանակ»-ի՝ Էջմիածին քաղաքի աղբյուրների՝ Արթուր Ասատրյանը, նույն ինքը Դոն Պիպոն, պատրաստվում է մինչև մայիսի վերջ Էջմիածնում կազմակերպել Մանվել Գրիգորյանի և նրա քաղաքապետ որդու Կարեն Գրիգորյանի գործունեության հետևանքով Էջմիածինը լքածների հավաք, որի նպատակը լինելու է Էջմիածնի ապագաղութացումը: Հավաքին կարող է մասնակցել մինչև 2 հազար տարագիր էջմիածինցի: Նրանք պատրաստվում են բացել Էջմիածնի… Կարդալ ավելին »

Գազի և հոսանքի սակագները կնվազե՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է գազի, էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկել։ Ոլորտների պատասխանատուները Փաշինյանին ուղղորդել են դեպի KFW բանկ, ուր ոլորտների բարելավման վարկային ծրագրեր են իրականացվում։ Կառավարության մեր աղբյուրից հետաքրքրվեցինք, թե սպասվո՞ւմ է արդյոք սակագների իջեցում։ «Ընդամենը 10 օր է, ինչ ստանձնել ենք պաշտոնները, նման… Կարդալ ավելին »