Daily Archives: 21.05.2018

«Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի լույս 21-ի կեսգիշերին ուղիղ տեսակապով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը հայության սոցիալական, տնտեսական, ֆինանսական, գիտական ներուժի կամ դրա զգալի մասի՝ իր տարածքում կենտրոնացնելն ու այդ ներուժի անվտանգությունն… Կարդալ ավելին »

Ո՞րն է ճիշտը. արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը դադարեցնելու հետեւանքները. Armlur.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ կառավարության նիստում հայտարարեց, որ նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափ սարքերի եւ տեսախցիկների գործունեությունը: Նա հանձնարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին առաջիկայում քննարկումներ անցկացնել այս թեմայի շուրջ: «Պետք է մտածել արագաչափերի, տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին, կարծում եմ, նպատակահարմար կլինի ինչ-որ մի ժամանակաշրջանում, եթե կա… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ի օլիգարխիան մնացել է Սարգսյանի կոմպրոմատներից սարսափելու պատճառով

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներսում բավականին լուրջ խլրտումներ են ընթանում։ Այնտեղ տիրող անորոշությունն ու տագնապը լիովին հիշեցնում են դրա հայաստանյան անվանակցի դրությունը։ ԱՄՆ հանրապետականների մոտ խառնաշփոթը սկսվեց դեռեւս 2015թ. վերջից, երբ Դոնալդ Թրամփը դարձավ անկասելի ու կուսակցության միասնական թեկնածուն նախագահական ընտրություններում։ Այդ շրջանից ի վեր ԱՄՆ-ի հանրապետականներն ապրում են քաոսի պայմաններում։ ԱՄՆ հանրապետականները Թրամփի թեկնածության պայմաններում… Կարդալ ավելին »

Մայիսի 21-ի աստղագուշակ

Խոյ: Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են ընտանիքի և սիրելիի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Աշխատանքի վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, փոխարենը՝ կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Հեշտությոմբ լեզու կգտնեք նրանց հետ և կխուսափեք տարաձայնություններից: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի առաջնորդվել ողջամտությամբ: Շատ Խոյեր տուրք կտան երևակայությանը: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ողջունելի է. 168.am

Հասարակության, այդ թվում՝ փաստաբաններիս երազանքն է ունենալ անկախ դատարան, որն անաչառ քննության արդյունքում կայացնում է արդար դատական ակտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը դատարանների անկախության վերաբերյալ ողջունելի է: Դատական իշխանության նկատմամբ «հսկողական լիազորություններից» հրաժարվելը, լուրջ հեռատեսություն և իմաստություն է պահանջում: Բայց սա է իրական արդարադատության համակարգը կայացնելու ճանապարհը: Գլխավոր խաղի կանոնները ներկայացված են: Հաջորդիվ, կարծում եմ… Կարդալ ավելին »

Դավիթ Սանասարյանը կզբաղեցնի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը

«Քայլ արա» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը կզբաղեցնի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը: Նա «Հ3» հեռուստաընկերության եթերում խոսել է նոր ձևավորվելիք այդ կառույցի ղեկը ստանձնելու պատասխանատու աշխատանքի մասին՝ նշելով, որ գործունեությունը կսկսի «Բարև, կոռուպցիա, ես քեզ սպասում էի» և կավարտի «Ցտեսություն, կոռուպցիա, դու այլևս չկաս» կարգախոսով: Պետական վերահսկողական ծառայությունը նորաստեղծ մի կառույց է, որը կիրականացնի… Կարդալ ավելին »

Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել

Մայիսի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր… Կարդալ ավելին »