Daily Archives: 19.05.2018

Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վերջին օրերի որոշ հայտարարությունների թյուրըմբռնման պատճառով, հանրության մեջ կարծիք է ձևավորվել, թե հանրապետության ճանապարհների արագաչափ և տեսանկարահանող սարքերը չեն գործում ու չեն արձանագրում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Տեղեկացնում ենք, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել: Միաժամանակ պարզաբանենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` ոստիկանությունում մշակվում են համալիր միջոցառումներ` ոլորտում էական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք… Կարդալ ավելին »

«Ուղիղ եթերներների հետ կապված մտահոգություններ ունեմ». ԱԱԾ ղեկավար. aysor.am

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ուղիղ եթերների հեռարձակումների առնչությամբ։ «Ուղիղ եթերներների հետ մտահոգություններ ունեմ։ Կան իրավիճակներ, որոնք կարող են սպառնալիք լինել ազգային անվտանգությանը։ Մենք պետք է քննարկենք մեր գործընկերների հետ, որ գտնենք ճիշտ լուծումներ»,- aysor.am-ի փոխանցմամբ՝ ասել է Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով Ազգային անվտանգության խորհդրի նորանշանակ… Կարդալ ավելին »

ԱԱԾ պետը հերքել է ԱՄՆ Դաշնային բյուրոյից Հայաստան քննիչների ժամանելու մասին լուրը. Slaq.am

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հետաքննիչների՝ Հայաստան ժամանման մասին լուրը: «Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի հետաքննիչներ չկան»,- ասաց Վանեցյանը: Հայկական որոշ լրատվամիջոցներ օրերս տեղեկություն էին տարածել այն մասին, թե Հայաստան են ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ. «Խմբի անդամները Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ… Կարդալ ավելին »

Բանակին կարագի անվան տակ սպրեդ մատակարարելու գործով բոլոր մեղավորները պատժվելու են. ԱԱԾ տնօրեն. aysor.am

Բանակին կարագի անվան տակ սպրեդ մատակարարելու վերաբերյալ քրեական գործը դատական հանգուցալուծում է ստանալու, այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին, հայտարարել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Կարագի անվան տակ բանակին սպրեդ մատակարարելու վերաբերյալ քրեական գործը դատական հանգուցալուծում է ստանալու։ Անկասկած, բոլոր մեղավորները պատժվելու են», – հայտարարել է Վանեցյանը։

Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ

Մայիսի 19-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին ու ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նոր տեղակալներին: ՀՀ նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի առաջին տեղակալ է նշանակվել Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, տեղակալ` ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը: Ոստիկանության պետի հրամանով Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ է նշանակվել Արտակ Կարապետյանը,… Կարդալ ավելին »

«Սա նախապես հստակ ծրագրված քաղաքական պատվեր է իմ անձի դեմ». Մխիթար Հայրապետյան

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքում կատարել է հետևյալ գրառումը. «Համայն աշխարհի հայեր, ուզում եմ ձեզ հետ մի երկխոսություն ունենալ: Նկատած կլինեք, որ այսօր առավոտից բազմաթիվ կայքեր ինձ «սևացնող» հրապարակումներ են գրում. դրանցում հիմնականում գերակշռում է տեղեկությունն առ այն, թե իբրև ինչպիսի վատ նախարար ու մենեջեր եմ ես, խոսվում է նաև բազմաթիվ ընթացիկ ծրագրեր կասեցնելու,… Կարդալ ավելին »

Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը կաթված է ստացել. կոմայի մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ, մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը կաթված է ստացել։ Նա արդեն մի քանի օր է՝ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կոմայի մեջ է։ Հեղափոխության օրերին Սաղաթելյանը գտնվել է Երեւանում, ակտիվ մասնակցել ցույցերին։ «Ճնշումը բարձրանում էր՝ հասնում 200-ի, ասում էր՝ էս ամեն ինչը… Կարդալ ավելին »

Փաշինյանին դուր չի եկել ՀՅԴ-ի ցանկությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել ՀՅԴ-ի ցանկությունը՝ կրկին վերատիրանալ իրենց համար ավանդական Արագածոտնի եւ Շիրակի մարզպետների պաշտոններին: Փաշինյանը նախ ասել է, որ դրանք սեփականաշնորհված մարզեր չեն, եւ դրանից բացի՝ Հաշնակցությունը գրեթե 20 տարի այդ մարզերում մարզպետներ է նշանակում, սակայն այդ մարզերում իրավիճակը ոչնչով չի տարբերվում մյուսներից: Դաշնակցության համար ավանդական մարզերը… Կարդալ ավելին »

Գագիկ Հարությունյանը մտադիր է անձամբ կազմել դատավորների ցուցակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում դեռեւս մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը (որին, հիշեցնենք, ԲԴԽ կազմում առաջադրել էր ՀՀԿ-ն) փորձում են վերահսկողության տակ պահել հատկապես վարչական դատարանները: Ավելին` այդ դատարանի, դատավորների ցուցակները Հարությունյանը մտադիր է ինքը կազմել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նման մոտեցման պատճառն այն է, որ վարչական դատարանները քննարկում են ընտրական… Կարդալ ավելին »