Ամենօրյա արխիվներ: 18.05.2018

Սրան չէինք ձգտում. 168.am

Լրագրողների համար տխուր ժամանակներ սկսվեցին: Նոր կառավարության կազմը պաշտոնապես չի հաստատվել: Այսինքն՝ վարչապետը կառավարության գործունեության ծրագիր դեռ չի ներկայացրել ԱԺ: Հետևաբար՝ իրավական տեսանկյունից կառավարության կառուցվածքը, կազմը և ծրագիրը հաստատված չէ: Բայց նորանշանակ կառավարության գործունեությունն առաջին 100 օրերի ընթացքում չքննադատելու ԶԼՄ-ների «ջենթլմենական» պարտավորվածությունն իր հիմքում իրավական չէ: Այսինքն՝ առաջիկա 100 օրերի ընթացքում մեր մամուլը կբավարարվի միայն… Կարդալ ավելին »

Օլիգարխների կյանքում բան է փոխվել. նրանք ցնծության մեջ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ամենաշատն ուրախացել են գործարարները: Գաղտնիք չէ, որ երկար տարիներ է, ինչ Հայաստանում գործել է «սեւ դրամարկղ» հասկացությունը, որին գործարարներն ու օլիգարխները մեծ գումարներ են տվել: Ընդ որում` խոսքն ահռելի գումարների մասին է` ամսական մինչեւ 200 հազար դոլար` կախված գործարարի բիզնեսի մեծությունից ու եկամուտի չափից: Ու շատ… Կարդալ ավելին »

Սեփական տանիք ունենալու՝ մարզերի բնակիչների երազանքը կիրականացվի նաև 2018 թվականին

Սոցիալական բեռ դարձած հարցերի կարգավորումը թույլ է տալիս բարձրացնել ընտանիքի կյանքի որակը: Դրա անհրաժեշտությունը զգում են հատկապես մարզերում ապրողները, որոնց համար տուն կառուցելու ձգտումը դառնում է օտար ափերում լուծում փնտրելու և արտագաղթի ճանապարհը բռնելու պատճառ: Երկիրը հայրենիք պահելու համար, մինչդեռ, նրանց անհրաժեշտ է մնալ սեփական հողում և ունենալ երազելու, ապրելու և հաջողության հասնելու հավատ: Հայաստանի… Կարդալ ավելին »

Մայիսի 18-ի աստղագուշակ

Խոյ: Անհապաղ գործի անցեք, քանզի օրվա առաջին կեսին շատ ավելի հեշտ կլինի կենտրոնանալ: Ստացված տեղեկությունները կստիպեն որոշ փոփոխություններ կատարել ծրագրերում: Ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից և զվարճանքներից: Նպատակահարմար օր է օտար լեզուներ սովորելու, ինչպես նաև բարձր որակավորում ստանալու համար: Միայն ամենանրբանկատ Խոյերին կհաջողվի խուսափել ընտանեկան վեճերից: Ձեր հարաբերություններն այսօր իսկական փորձության կենթարկվեն: Ավելի ուշ կգիտակցեք… Կարդալ ավելին »

Օսիպյանը քրեական աշխարհի ներկայացուցիչներին հրավիրել է ոստիկանություն ու զգուշացրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պրոֆիլակտիկ աշխատանքներ է իրականացնում հանցաշխարհի ներկայացուցիչների շրջանում։ Նախօրեին ոստիկանության վեցերորդ վարչություն են հրավիրվել տասնյակ գողականներ ու քրեական հեղինակություններ, որոնց հետ բացատրական աշխատանքներ են տարվել, որ նոր իշխանության օրոք իրենց առավել զգուշավոր պահեն, զերծ մնան ակտիվ գործողություններից, քանի որ քաղաքական նոր իրողություններ եւ նոր ժամանակաշրջան են թեւակոխել։ Ի… Կարդալ ավելին »

Ո՞վ է լինելու ԱՆ քրեակատարողական վարչության նոր պետը. ինչով է նա հայտնի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստվում է քրեակատարողական վարչության պետ նշանակել Տիգրան Նավասարդյանին: Նավասարդյանն այժմ ղեկավարում է «Արմավիր» ՔԿՀ-ն: Նա հայտնի է իր ղեկավարած հաստատությունում իրենց պատիժը կրող քաղբանտարկյալների նկատմամբ խիստ վերաբերմունքով»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

«Ելքը» հանդես կգա՞ դատախազի հրաժարականի պահանջով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ելքը» չի հրաժարվել ո՛չ Տարոն Մարգարյանի, ո՛չ գլխավոր դատախազի, ո՛չ էլ մյուս կարեւորների հրաժարականների մտքից։ ՀՀԿ-ում չեն բացառում, որ երեքշաբթի մեկնարկող քառօրյային, որի ընթացքում լսվելու է դատախազի հաշվետվությունը, «Ելք»-ի պատգամավորները հանդես գան Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով։ «Սակայն դրան հասնելը հեշտ գործ չէ․ այս դեպքում եւս պետք է քաղաքական պայմանավորվածությունները գործեն, որովհետեւ… Կարդալ ավելին »

Ինչու Արտաշատի քաղաքապետը չի փոխանցել մանկապարտեզների աշխատավարձերը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը քաղաքի թիվ 4 եւ թիվ 5 մանկապարտեզների ապրիլ ամսվա աշխատավարձերը չի փոխանցել: Նշենք, որ Արտաշատի ավագանու անդամները բոյկոտում են ավագանու նիստերը՝ պահանջելով քաղաքապետի հրաժարականը, սակայն վերջինս չի էլ պատրաստվում տեղի տալ ավագանու անդամների պահանջին, այլ շարունակում է հանգիստ վայելել իր պաշտոնը՝ քաղաքը պահելով բարձիթողի վիճակում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մշակույթի և սփյուռքի նախարարությունները կլուծարվե՞ն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն ամբողջությամբ ձևավորված է և անցել է աշխատանքի: Նշանակված նախարարներից բոլորից շատ տարակուսանքի տեղիք տվեցին մշակույթի և սփյուռքի նախարարների նշանակումները (Տարբեր պատճառներով): Ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, իրականում ժամանակավոր կառավարության կազմում այս նշանակումները առավել ժամանակավոր են, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ազգային Ժողով ներկայացնել կառավարության կառուցվածքում փոփոխություններ… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հորդորել է երեք ամիս ոչինչ չձեռնարկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հորդորել է երեք ամիս ոչինչ չձեռնարկել եւ լուռ սպասել Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի աշխատանքին: Ոչինչ չձեռնարկելու եւ սպասելու մասին են վկայում նաեւ ՀՀԿ խմբակցության անդամների պարբերաբար կրկնվող հայտարարություններն այն մասին, թե իրենք չեն խոչընդոտի Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը: Հավելենք, որ հունիսի 7-ին խորհրդարանում տեղի կունենա… Կարդալ ավելին »