Daily Archives: 17.05.2018

Վարչապետն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օրակարգային հարցերն ու նախատեսվող միջոցառումները։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀԱՊԿ… Կարդալ ավելին »

Վարչապետը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ քննարկել է նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը: Ջովաննի Ռուբինին նշել է, որ գրեթե 300 մլն դոլար գնահատվող ներդրումային ծրագրով նախատեսվում է 25-28 ամսվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան: Ըստ պարոն Ռուբինիի՝ ներդրվելիք… Կարդալ ավելին »

Հնարավորինս արագ պետք է մշակվեն գյուղացիներին վարկային տույժ, տուգանքներից ազատելու մեխանիզմներ. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է մի շարք հրատապ հարցերի: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից հետաքրքրվել է վերջերս մարզերում տեղի ունեցած կարկտահարության վնասի ծավալների մասին: Գյուղնախարարը տեղեկացրել է, որ այս տարի կարկտահարության առաջին դեպքերը գրանցվել… Կարդալ ավելին »

Նախագահն ընդունել է Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս Տարածաշրջանային ծրագրի ղեկավարին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս Տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Պարոն Շրապելը ներկայացրել է Հայաստանում Հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես խոսել է Հիմնադրամի աջակցությամբ պետական տարբեր կառույցների հետ իրականացվող նախագծերի, երիտասարդների քաղաքական կրթությանն ուղղված ծրագրերի մասին: Քննարկվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Յուրի Խաչատուրովը Դավիթ Տոնոյանին տեղեկացրել է ս.թ. մայիսի 23-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին: ՀՀ պաշտպանության… Կարդալ ավելին »

Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնյաների վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Այսպես, սպանության դեպքի վերաբերյալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի, Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու և «Սասնա ծռերի» մասին

Այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու խնդրի մասին: «Ես նախագծին ծանոթ չեմ, բայց ինչքան հասցրել եմ հետևել մամուլից, այդ այգին վերակառուցվելու է, բոլոր ծառերի փոխարեն տնկվելու են նոր ծառեր, ու մենք կհետևենք, որ հենց այդպես էլ լինի»,- նշեց Ն. Փաշինյանը:   Մանրամասները՝ 168.am-ի… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հանձնարարական տվեց Վալերի Օսիպյանին. վերջինս այսօր անուններ է հրապարակելու

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ապրիլին տեղի ունեցած դեպքերին, երբ անհայտ անձանց հարձակումների հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել: «Ես ակնկալում եմ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն»,- հայտարարեց Ն.Փաշինյանը` հավելելով, որ պետք է նաև փոխհատուցում հատկացվի տուժածներին, պետք է հասկանալ, թե ով է այդ պատասխանատվությունը կրելու և բացահայտել այդ դեպքերը:… Կարդալ ավելին »

ՊԵԿ նոր նախագահ է նշանակվել Դավիթ Անանյանը

«Երեկ հանդիպել ենք ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ և Վարդան Հարությունյանը հայտնել է հրաժարական տալու իր մտադրության մասին և փոխադարձ համաձայնությամբ որոշել ենք, որ այսօր կառավարության նիստում այդ որոշումը կկայացվի»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը զեկուցեց, որ ՊԵԿ նոր նախագահ է նշանակվում Դավիթ Անանյանը: Ն.Փաշինյանը նշեց, որ… Կարդալ ավելին »

«Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը». Տիգրան Ավինյան

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցություններում հայկական կողմի ջանքերը բարձր են գնահատվում Հայաստանի գործընկերների կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ներկայում Աստանայում է, որտեղ մայիսի 17-ին ստորագրվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ժամանակավոր համաձայնագիրը: «Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։ Հատուկ ուզում եմ… Կարդալ ավելին »