Daily Archives: 16.05.2018

Թուրքիան և Իսրայելը հետ են ուղարկել իրենց երկրներում միմյանց դեսպաններին

Պաշտոնական Անկարան որոշում է կայացրել հետ ուղարկել երկրում Իսրայելի դեսպանին և գլխավոր հյուպատոսին: Պատճառը Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախումն է, որը խլել է ավելի քան 60 պաղեստինցու կյանք: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Իսրայելի դեսպան Էյթան Նաէհը մայիսի 15-ին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հայտնել… Կարդալ ավելին »

Երուսաղեմում իրավիճակը հանգիստ է, հայ համայնքն ապրում է իր բնականոն կյանքով

Երուսաղեմում իրավիճակը հանգիստ է, հայ համայնքն ապրում է իր բնականոն կյանքով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: «Դեպքերը տեղի են ունենում Գազայում, այն բավական հեռու է Երուսաղեմից, առավել ևս՝ հայկական թաղամասից: Այս պահին կարող եմ ասել, որ հայկական թաղամասում ապրում ենք մեր առօրյա բնական կյանքով, խաղաղ է, հանգիստ է,… Կարդալ ավելին »

Հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների

Անկարայի «Hilton» հյուրանոցում կայացել է  Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ժողովը, որի ընթացքում հրապարակվել է կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այն կյանքի կկոչվի, եթե HDP-ն հաղթի հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Վերոնշյալ ծրագրի հեղինակն է Սելահհաթթին Դեմիրթաշը, ով հանդիսանում է HDP-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու։ Նա այժմ բանտում է։ Ծրագրում խոսվում են ինչպես ներքին,… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ է Պուտինը հանգիստ վերաբերվում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ընդվզմանը. Die Presse. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. Հայաստանում ցույցերի առանցքը ներքին քաղաքականությունն էր. Մոսկվայի հետ հարաբերությունները հարցականի տակ չեն դրվել: Բացի այդ, Կրեմլը դասեր է քաղել ուկրաինական ֆիասկոյից՝ գրում է Die Presse գերմանական պարբերականի թղթակից Յուտա Զոմերբաուերը: «Կրեմլը չի սիրում իր կողքին տեսնել ժողովրդական ընդվզումներ: Ավելի զարմանալի է այն փաստը, որ Պուտինը դարձավ առաջին ղեկավարը, որը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին… Կարդալ ավելին »

Գագիկ Ծառուկյանի մարզպետ փեսան հեռանում է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը իր փեսա Կարո Գուլոյանին հայտնել է, որ առաջիկա օրերին պետք է լքի Կոտայքի մարզպետի պաշտոնը: «Ծառուկյանը հայտնել է, որ նոր իշխանության տրամաբանության մեջ չի մտնում պաշտոնների բաժանումը ըստ ազգակցական, բարեկամական կապերի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նիկոլ Փաշինյանի ունեցվածքը. Նրան մեկ միլիոն դրամ են նվիրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկային հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ այդ հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը անշարժ ո շարժական գույք չունի: Փոխարենը հայտարարագրել է փոխառություններ, որոնք 2017 թ. վերջին կազմել են 1 միլիոն 427 հազար, 85 հազար 608 և 68 հազար 750 դրամ: Դրամական միջոցներն էլ… Կարդալ ավելին »