Daily Archives: 15.05.2018

Արտաքին քաղաքականության օրակարգում կան հարցեր, որոնց նկատմամբ մեր դիրքորոշումից է կախված ՀՀ-ի բնականոն զարգացումը. Վարչապետն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Կառավարության ղեկավարը նշել է, որ դիվանագիտական կորպուսը մեր պետության կայացած համակարգերից մեկն է և ավելացրել, որ այն վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ կատարած աշխատանքի համար և նշել.  «Պարոն Մնացականյանին նախարարի պաշտոնը… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխվարչապետներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է փոխվարչապետներին կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: «Մենք կարևոր աշխատանք ունենք անելու և պետք է արդարացնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու հայ ժողովրդի հույսերը, որովհետև չպետք է մոռանանք, որ այստեղ ենք՝ ժողովրդի որոշմամբ և… Կարդալ ավելին »

Ադրբեջանի ստուգողական կրակոցը. 1in.am

Երեկ ուշ երեկոյան հակառակորդի կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ 20-ամյա զինծառայող: Բաքուն անշեղորեն հավատարիմ է մնում իր մարտավարությանը` առաջնագծում սադրանքները հարմարեցնելով տարածաշրջանային կարևոր իրադարձությունների, հանդիպումների ժամանակացույցին: Առաջնագծում արձանագրված երեկվա միջադեպը նախորդում էր Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը: Այն կարևոր իրադարձություն է` բոլոր առումներով: Ռուսաստանի նախագահի հետ առաջին անգամ հանդիպում է Հայաստանի նոր առաջնորդը, որն… Կարդալ ավելին »

Թավշյա հեղափոխությունը թակում է Արցախի դուռը

Հնարավոր է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղափոխվի նաև Արցախ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը անում է ամեն ինչ հեղափոխության ալիքի մուտքը Արցախ թույլ չտալու համար: Իսկ նման վտանգ իսկապես կա, որովհետև նույնն են իրողությունները: Հայաստանի հասարակությունը ըմբոստացավ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, որովհետև Սերժ Սարգսյանը փոխեց Սահմանադրությունը և, չնայած որ խոստացել էր, որ չի հավակնելու… Կարդալ ավելին »

Հանրային պատվերի հրամայականը. ինչպես պահել Ադրբեջանին փակուղում

Հայաստանում անսպասելի քննարկման կամ բանավեճի առարկա է դարձել արցախյան խնդիրը, որի առիթը Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն էին բանակցային գործընթացին որպես լիարժեք կողմ Արցախի ներգրավման անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի՝ հակամարտության կողմ լինելու մասին: Իհարկե բանավեճն առայժմ ընթանում է կարծես թե ավելի շատ երեք նախկինների՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի «քարտ բլանշի» հետևանքները կկրի Տարոն Մարգարյանը. ինչ են ծրագրել ՀՀԿ-ականները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույցեր են ընթանում ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով: Ցուցարարները երեկ փակել էին ոչ միայն քաղաքապետարանին հարող փողոցները, այլեւ հենց քաղաքապետարանի բակի դարպասները, որպեսզի Մարգարյանը մեքենայով չկարողանար հեռանալ` ստիպված լինելով իրենց հետ հանդիպել: Բայց Տարոն Մարգարյանն այդպես էլ «դուրս չեկավ» քաղաքապետարանից: «Ժողովուրդ»… Կարդալ ավելին »

«Նաիրիտ-2»-ի իրական գնորդը Հակոբ Հակոբյանն է. Ինչպե՞ս կարող է կառավարությունը չեղարկել գործարքը

ՀՀ կառավարությունն այս տարվա մարտի 1-ին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի առաջարկով «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին պատկանող գույքը՝ Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 5/1 հասցեի շենք-շինությունները և դրանցով զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 10.3 հա հողատարածքը, ուղղակի վաճառքի ձևով օտարեց «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ընկերությանը: Վերջինս «Նաիրիտ-2»-ի տեղում  մտադիր է ստեղծել հյուրանոցային համալիր, արտադրամաս, գործարան, բիզնես… Կարդալ ավելին »

Ոստիկանությունում կադրային փոփոխությունների հետևանքները երկար սպասեցնել չտվեցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին իրավապահ համակարգը կանգնել է լուրջ փաստի առաջ. ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո, երբ պաշտոնանկ արվեց ոստիկանապետը, հրաժարական ներկայացրին նրա տեղակալները, ստորաբաժանումները մատնվել են անգործության: Մասնավորապես ոստիկանությունն այդպես էլ չի ծավալում օպերատիվ-հետախուզական գործունեություն, անկատար են մնում կասկածյալներին, վկաներին հայտնաբերելու եւ նախաքննական մարմնին ներկայացնելու՝ քննիչների հանձնարարականները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների… Կարդալ ավելին »

Հայաստանի օլիգարխները բիզնեսները տանում են Վրաստա՞ն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. Հայաստանյան նոր բիզնես դուետ է ձևավորվում՝ Գագիկ Բեգլարյան–Միհրան Պողոսյան (Քեթրինի Միհրան): Սակայն նախահեղափոխական Հայաստանի այս օլիգարխները որոշել են այսուհետ աշխատել ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում: «Փաստ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, ընդհատակ անցած այս հանրապետականները (կամ՝ արդեն նախկին հանրապետականները) Մենգրելիայում ու Աջարիայում մեծ ներդրումներ են արել ջերմոցային տնտեսության և խաղային բիզնեսի մեջ: Փաստորեն… Կարդալ ավելին »